Ճանաչված թամադան ԵՊՀ ամբիոնի վարիչի միակ թեկնածուն է
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հրաման է ստորագրել ԵՊՀ ամբիոնի վարիչների մրցութային ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնը 2021թ նոյեմբերից վարիչ չունի, իսկ այժմ միակ թեկնածուն Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի՝ ժամավճարով դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Տարոն Դանիելյանն է: Վերջինս հայտնի հանդիսավար է, թամադա: Նրա վարած հարսանեկան և այլ արարողությունների տեսանյութերը բազմաթիվ են:
Aravot.am-ը կապվել է Տարոն Դանիելյանի հետ: «Նրանից հետաքրքրվեցինք՝ ամբիոնի վարիչ ընտրվելու դեպքում կարողանալո՞ւ է համատեղել հանդիսավարի իր գործունեությունը դասավանդման և ամբիոնը ղեկավարելու հետ: «Նախորդ տարիներին նույնպես եղել եմ հանդիսավար և ունեմ 42 գիտական հոդված, որոնցից 11-ը գիտական հանդեսներում են տպագրվել, որոնք ընդգրկված են Scopus և Web of science շտեմարաններում: Հանդիսավարությունը չի խանգարել, որ զբաղվեմ գիտությամբ: Եթե ընտրվեմ, գուցե հանդիսավարության աշխատանքը մնա շաբաթ և կիրակի օրերին»,-ասաց մեր զրուցակիցը:
Նա նաև նշեց, որ տեղյակ չէ, թե ինչու է միայն ինքը միակ թեկնածուն: Ի դեպ, ԵՊՀ դասախոսներից, պրոֆեսորադասախոսական կազմը պատշաճ տեղեկացված չի եղել, թե երբ է մրցույթը անցկացվելու, անգամ ներքին կարգով ամբիոնների նիստերի ժամանակ չեն տեղեկացվել, և այդ մասին իմանալու համար, ի տարբերություն նախորդ տարիների, այժմ դասախոսը ստիպված է տևական ժամանակ փորփրել ԵՊՀ կայքը, մինչդեռ նախկինում ցանկացած նոր տեղեկատվություն կայքի տեսանելի հատվածում էր լինում:
Տարոն Դանիելյանին հարցրինք՝ լսարան մտե՞լ է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Նա ասաց, որ ժամավճարով է դասավանդել փոքր ծանրաբեռնվածությամբ, իսկ դրանից առաջ եղել է համալսարանի թեկնածուների պաշտպանության մասնագիտական խորհրդի անդամ, 012 գրականագիտության խորհրդի անդամ՝ ժուռնալիստիկա մասնագիտության գծով, նաև աշխատում է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանում:
«ԵՊՀ-ում անցյալ տարի բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից դրամաշնորհային ծրագիր ենք շահել, գիտական խումբ ենք ստեղծել, խմբի շրջանակում աշխատանք ենք տանում, նույնիսկ 3 հոդված պատրաստ է, փառք աստծո դրական եզրակացություն է ստացվել.,- գրել է կայքը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 11:03
Если правящий "Гражданский договор" проиграет на муниципальных выборах в Гюмри, то это может стать триггером для смены власти в стране в целом. Такое мнение выразил в интервью Sputnik Армения политтехнолог Виген Акопян.
-
2025-03-15 10:45
В прямом эфире главный редактор Alpha News Тигран Кочарян проанализировал почему Армения и Азербайджан спешат подписать мирное соглашение как можно скорее.
-
2025-03-15 10:42
Бывший госминистр Арцаха, экс-омбудсмен Артак Бегларян заявил, что подаст в суд на власти Армении в случае отзыва ею международных исков против Азербайджана.
-
2025-03-15 10:30
Специальный посланник президента США Дональда Трампа Стив Уиткофф приземлился в пятницу утром в столице Азербайджана после ночного визита в Москву, что, по всей видимости, является хорошо скоординированным дипломатическим шагом между Израилем, США и Азербайджаном. Об этом пишет израильское издание The Jerusalem Post.