Բաքվում կայացել է Ռուբեն Վարդանյանի գործով հերթական «դատավարությունը»
Բաքվում կայացել է Ռուբեն Վարդանյանի գործով հերթական «դատավարությունը»։ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարի «գործով» հաջորդ նիստը նշանակված Է փետրվարի 13-ին:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօրվա «դատավարության» ընթացքում Ռուբեն Վարդանյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի հետ գաղտնի հանդիպման համար պայմաններ ստեղծելու վերաբերյալ: Դատարանը բավարարել է միջնորդությունը։ Պայմաններ են ստեղծել փաստաբանի և Վարդանյանի կոնֆիդենցիալ հանդիպման համար, որից հետո դատարանն ընդմիջում է հայտարարվել:
Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է։ Նախագահող դատավորը հայտարարել է դատական գործընթացում նոր թարգմանիչների ներգրավման մասին: Մեղադրող և պաշտպանական կողմերը չեն առարկել դատարան բերված նոր թարգմանիչների մասնակցությանը:
Այնուհետև Ռուբեն Վարդանյանը, վկայակոչելով իր ներկայացրած միջնորդությունների մերժումը, հայտարարել է քրեական հետապնդման մեջ դատավորների կոլեգիայի շահագրգռվածության մասին և բողոք հայտնել դատարանի կազմի դեմ: Նշվում է, որ Վարդանյանի փաստաբանները պաշտպանել են բողոքը։
Այնուհետև դատարանը հեռացել է խորհրդակցության՝ բողոքը քննելու համար, որից հետո որոշում է կայացվել բողոքը թողնել առանց քննարկման:
Ավելի վաղ իրավապաշտպանները հայտնել էին, որ Վարդանյանին իր «գործի» աղավաղված թարգմանությունն են տրամադրել. որոշ հատվածներում հղումներ են եղել նույնիսկ ոչ թե Ադրբեջանի, այլ Բելառուսի օրենսդրությանը:
Բացի այդ, պարզվել է, որ ադրբեջանական դատարանը մերժել է պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները նախկին պետնախարարի շինծու գործով պատճեններ ստանալու և տեսագրությունների բովանդակությանը ծանոթանալու վերաբերյալ:
Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում են Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատական լսումները: Մեղադրյալների թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը և Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի «գործն» առանձնացվել է առանձին վարույթ: Չնայած իր գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը առանձին դիտարկել:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-14 19:49
Генсек НАТО Марк Рютте подтвердил, что вопрос вступления Украины в альянс больше не стоит на повестке дня.
-
2025-03-14 19:46
Министр иностранных дел Грузии Мака Бочоришвили прияла чрезвычайного и полномочного посла США в Грузии с Робин Данниган с кем обсудила повестку дня сотрудничества двух стран, сообщает пресс-служба МИД Грузии.
-
2025-03-14 19:43
Пресс-секретарь Белого дома Каролин Левитт уточнила, что с президентом РФ Владимиром Путиным говорил не американский лидер Дональд Трамп, а его советник Стив Уиткофф, ранее посетивший Москву.
-
2025-03-14 19:41
Генеральный секретарь НАТО Марк Рютте заявил, что отношения с Россией должны быть в конечном итоге нормализованы после окончания войны в Украине.