Последние новости

Ադրբեջանցիները Ստեփանակերտում պղծել են 44-օրյա պատերազմի մասնակիցների գերեզմանները

Ադրբեջանցիները Ստեփանակերտի հուշահամալիրի տարածքում պղծել են 44-օրյա պատերազմի մասնակիցների գերեզմաններ, ջարդել են շիրմաքարերի մոտ տեղադրված քարե ծաղկամաններ, պոկել են սալահատակի քարերը: Այս մասին հայտնում է monumentwatch.org կայքը, որի թիմն ուսումնասիրել է 2025թ փետրվարին սոցցանցերում տարածված տեսանյութերը։

Միաժամանակ, կայքն ընդգծում է, որ տապանաքարերը, դրանց վրա առկա գրությունները, զինվորների պատկերներն անվնաս են:

«Թեև ադրբեջանական իշխանությունները դեռ չեն դիպչում հուշահամալիրին, սակայն ակնհայտ է, որ այն պարբերաբար դառնում է վանդալիզմի թիրախ և գտնվում է ոչնչացման սպառնալիքի տակ»,- նշված է հոդվածում։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ