Սուրբ Սարգիս զորավարի մասունքն առաջին անգամ կբերվի Աշտարակի եկեղեցի
Տեառնընդառաջի տոնին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցի կբերվի Սուրբ Սարգիս զորավարի մասունքը։ Տեղեկությունը հայտնում է Արագածոտնի թեմը։
Նշվում է, որ մասունքը եկեղեցի կբերվի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ։
«Ձևավորված ավանդույթի համաձայն` սուրբ մասունքով կկատարվի մատաղի աղի օրհնության արարողություն և կմատուցվի սուրբ և անմահ պատարագ, սկիզբը` 10:30: Սուրբ մասունքը եկեղեցում կմնա մինչև ժամը 16:00»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` Հայ առաքելական սուրբ եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին:
Հայ եկեղեցու կանոնի համաձայն` տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը:
Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Տրնդեզի ակունքները տանում են դեպի հեթանոսություն, երբ կրակի պաշտամունք կար, և տոնակատարությունը նվիրված էր Միհր Աստծուն։ Տոնակատարության իմաստն արևի ազդեցությունն ուժեղացնելն էր` կրակի օգնությամբ սառնության վրա ազդելով։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 13:17
Завершен процесс покупки нового здания для посольства Республики Армения в столице Бельгии Брюсселе. Об этом сообщил генеральный секретарь МИД Давид Карапетян.
-
2025-06-19 13:15
Иран уже более полусуток практически полностью отключен от интернета — об этом объявила организация NetBlocks, отслеживающая интернет-соединения и ситуацию с кибербезопасностью по всей всемирной сети.
-
2025-06-19 13:13
Посольство РФ оповестило россиян о дополнительных вариантах выезда из Ирана в Армению наземным путем.
-
2025-06-19 13:12
22 июня – праздник Кафедрального собора Святого Эчмиадзина. В этот день в 11:00 в Кафедральном соборе состоится Святая и Бессмертная Литургия.