Մակրոնը հաստատել է Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու Ֆրանսիայի վճռականությունը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանն աջակցելու Ֆրանսիայի վճռականությունը։ Այս մասին նշվել է Ելիսեյան պալատի մամուլի հաղորդագրությունում, որը տարածվել է Մակրոնի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո։
«Հանրապետության նախագահը հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արհեստական բանականության գագաթաժողովի շրջանակում, որը տեղի է ունեցել այս երկուշաբթի՝ 2025թ. փետրվարի 10-ին, Ելիսեյան պալատում։
Պետության ղեկավարը նախ շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին արհեստական բանականության գագաթաժողովին մասնակցելու համար, որը ցույց է տալիս Հայաստանի և ԵՄ տեսակետների համընկնումը նորարարության և նոր տեխնոլոգիաների հարցերում։ Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել Ֆրանսիայի և Հայաստանի միջև համագործակցության նախագծերի զարգացումը հատկապես էներգետիկայի, պաշտպանության և տրանսպորտի ոլորտներում։
Այնուհետև երկու երկրների ղեկավարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում։ Երկրի ղեկավարը հաստատել է Ֆրանսիայի լիակատար աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև միջազգային իրավունքին համապատասխան խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Նա նաև հաստատել է Ֆրանսիայի վճռականությունը՝ աջակցելու Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, ինչպես նաև խաղաղության, անվտանգության և ժողովրդավարության հայ ժողովրդի ձգտմանը։
Հանրապետության նախագահը և Հայաստանի վարչապետը քննարկել են կենսաբազմազանության վերաբերյալ #COP17-ի նախապատրաստականաշխատանքները, որը Հայաստանը կհյուրընկալի 2026թ.։ Պետության ղեկավարը նշել է, որ Ֆրանսիան լիովին պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ նախապատրաստվելու #COP17-ին»,- նշվել է Ելիսեյան պալատի հաղորդագրությունում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-12 19:32
Президент США Дональд Трамп надеется, что лидеры России и Украины будут в Стамбуле в ближайший четверг. Американский лидер заявил журналистам, что сам подумывает над тем, чтобы полететь в Стамбул на эти переговоры.
-
2025-05-12 19:31
Сильный ветер 11 мая в центре Еревана привел к значительному повышению концентрации недифференцированной пыли в атмосферном воздухе по сравнению с предыдущими днями, которая достигла 0,589 мг/м³, что в 3,9 раза превысило предельно допустимую концентрацию, сообщили в Министерстве окружающей среды Армении.
-
2025-05-12 19:28
Появились фотографии роскошного самолета, который королевская семья Катара решила преподнести в подарок президенту Соединенных Штатов. Кадры убранства появились на сайте издания Semafor.
-
2025-05-12 19:27
Следственный комитет допросил члена совета «Национального демократического полюса» (НДП) Жирайра Сефиляна в статусе свидетеля в рамках выделенного дела по теракту в армянском парламенте 27 октября 1999 года. Об этом Armenia Today сообщил его адвокат Араик Папикян.