3-ը Բաքվում են դատվում, 1-ը` այստեղ, սինխրոնիզացված աշխատում եք. Քոչարյանը` դատավորին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սինխրոնիզացված գործընթաց է համարում իր դատավարությունն ու Արցախի նախկին ղեկավարների դեմ Բաքվում ընթացող շինծու դատավարությունը։ Նա այդ մասին հայտարարեց այսօրվա նիստի ժամանակ։
Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ավարտին երկար ժամանակ չէին կարողանում հաջորդ նիստի օր նշանակել, որովհետև առաջարկվող օրերը համընկնում էին Լևոն Քոչարյանի դատավարության օրվա հետ, կամ մեղադրյալներից մեկի պաշտպանը երկրում չէր լինելու։
«Հետաքրքիր սինխրոնիզացիա եղավ։ Ես իրավունք ունեմ իմ խոսքն արտահայտելու։ Երեք նախագահ այնտեղ է դատվում, մեկը` այստեղ։ Ենթադրում եմ` լավ սինխրոնիզացված ինչ–որ պրոցես է կատարվում»,– նշեց Քոչարյանը։
Դատավոր Սարգիս Պետրոսյանը միջամտեց ու ասաց, որ իրենք այդքան պարապ չեն, որպեսզի հետևեն, թե կողքի պետություններում ով ինչ նիստ է նշանակում։
ՀՀ երկրորդ նախագահը շեշտեց` իր մոտ նման կարծիք է ձևավորվել, որովհետև ՀՀ–ում այնպիսի դատաիրավական համակարգ է գործում, որ կամա թե ակամա է այդ միտքը ձևավորվում։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 14:58
Невзирая на опровержение администрации премьера Армении, в правящей партии "Гражданский договор" не исключают, что в Турции тем не менее состоится трехсторонняя встреча с участием премьера Армении Никола Пашиняна с президентами Турции и Азербайджана.
-
2025-06-19 14:57
Уголовное преследование бизнесмена Самвела Карапетяна – это отражение страхов премьер-министра Никола Пашиняна, сказал депутат от оппозиционной фракции "Айастан" Анна Григорян.
-
2025-06-19 14:54
Группа арцахцев во главе с председателем организации «Возрождающийся Арцах» Анастасом Исраеляном провела акцию у здания правительства, потребовав от властей бессрочного продления социальной поддержки всем вынужденным переселенцам из Нагорного Карабаха.
-
2025-06-19 14:52
Иран не просил у России военную помощь, но поддержка Тегерана со стороны Москвы налицо, заявил в четверг «на полях" ПМЭФ пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.