Արցախցի պատգամավորը գաղտնազերծել է Արայիկ Հարությունյանի և Փաշինյանի հեռախոսազրույցը
Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության նախկին պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությանը, ինչի առիթով ներկայացրել է իր և Արցախի նախկին նախագահ, այս պահին Բաքվի բանտում ապօրինի պահվող Արայիկ Հարությունյանի հետ ունեցած մեկ խոսակցություն։
«Ալեն Սիմոնյանը արցախցի լրագրողի՝ «Ե՞րբ ենք վերադառնալու Արցախ» հարցին պատասխանում է, որ պետք չէր հեղաշրջում անել և պետք էր կռվել, իբր դա է Արցախի անկման պատճառը։
Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը՝ հեչ, հեղաշրջումը՝ մեջ։
Չկռվելու թեզն էլ, փաստացի, արցախցիների նկատմամբ գեներացվող ատելության հիմնական գործիքներից է, որը Ալեն Սիմոնյանը շատ է սիրում օգտագործել։
Իսկ հեղաշրջման մասով ուզում եմ մի դեպք պատմել, թող հայ հանրությունը իմանա և ինքնուրույն եզրահանգումներ անի։
Սամվել Շահրամանյանի ընտրությունից երկու օր առաջ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպեցի «Երևան» հյուրանոցին կից գինու գործարանի գրասենյակում։ Ողջ խոսակցության ընթացքում նա փորձում էր ինձ համոզել, որ Սամվել Բաբայանի հետ քաղաքական պայմանավորվածության գնալն ու ուժային կառույցները նրան հանձնելը ոչինչ չէր փոխի։
Այդ ընթացքում նրան զանգ եկավ։ Նա վերցրեց հեռախոսը․
– Այո, պարոն Փաշինյան, իրավիճակը լարված է, սահմանին կուտակումներ կան։
Հեռախոսազանգի մյուս ծայրից նորից հարց հնչեց, և Արայիկ Հարությունյանը պատասխանեց․
– Այս պահին անհրաժեշտ ձայներ կան, որ Շահրամանյանը ընտրվի, բայց եթե ոչ, երկրորդ փուլով հաստատ կստացվի։
Հեռախոսազանգից հետո Արայիկ Հարությունյանն ինձ ասաց․
– Չնայած նախագահ չեմ, մեկ ա՝ էլի ինձ հետ ա ճշտումներ անում։
Հիմա հարց՝ ո՞վ կամ ովքե՞ր, և ինչպե՞ս են կազմակերպել այդ «հեղաշրջումը»։ Արցախի անկման գործում որքա՞ն լայն է եղել համաձայնության շրջանակը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 14:58
Невзирая на опровержение администрации премьера Армении, в правящей партии "Гражданский договор" не исключают, что в Турции тем не менее состоится трехсторонняя встреча с участием премьера Армении Никола Пашиняна с президентами Турции и Азербайджана.
-
2025-06-19 14:57
Уголовное преследование бизнесмена Самвела Карапетяна – это отражение страхов премьер-министра Никола Пашиняна, сказал депутат от оппозиционной фракции "Айастан" Анна Григорян.
-
2025-06-19 14:54
Группа арцахцев во главе с председателем организации «Возрождающийся Арцах» Анастасом Исраеляном провела акцию у здания правительства, потребовав от властей бессрочного продления социальной поддержки всем вынужденным переселенцам из Нагорного Карабаха.
-
2025-06-19 14:52
Иран не просил у России военную помощь, но поддержка Тегерана со стороны Москвы налицо, заявил в четверг «на полях" ПМЭФ пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.