ՄԻՆՉԵՎ ՁԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼԸ ԱՐՑԱԽՑԻՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԷԻՆ ԱՊՐՈՒՄ. ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ՝ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ
Եթե Ալեն Սիմոնյանը՝ մտածված թե «սխալմամբ», չգնար Աղդամում նռների հետ նկարվելու, եթե Ալենի շեֆը չգնար Ստեփանակերտում գոռալու՝ Արցախը Հայաստան է ու վերջ, եթե Շուշիում ցուցադրաբար քեֆեր չանեիք, եթե 20 տարի ընթացող բանակցությունները տապալելու ու զրոյական կետից սկսելու փոխարեն դրանք շարունակեիք ու զարգացնեիք, եթե չհրահրեիք պատերազմ, եթե արդեն սանձազերծված պատերազմը շուտ կանգնեցնեիք, եթե Պրահայում Արցախն Ադրբեջանի կազմում չճանաչեիք, եթե շրջափակման ընթացքը չվերածեիք Արցախի դատարկման պրոցեսի, եթե Արցախը չզրկեիք քաղաքական ու դիվանագիտական պաշտպանությունից, եթե էս կետերի գոնե մի մասն արած լինեիք, էսօր էս մարդիկ կապրեին իրենց տներում։ Այս մասին իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը՝ արձագանքելով այսօր Ալենի Սիմոնյանի՝ արցախցի լրագրողի հարցի պատասխանին:
Նա նաև նշել է. «Լքելով ու թշնամու ողորմածությանը հանձնելով Արցախի բնակչությանը՝ էսօր ասում եք «մնայիք ու կռվեիք», նախ՝ շատ լավ իմանալով, որ երկու օր շարունակ ծանր ու հերոսական կռիվներ են մղվել, շատ լավ իմանալով, որ պատերազմում կռվում է ոչ թե զինվորը, այլ՝ էդ զինվորին կռվի ուղարկող պետությունը։
Հայաստան պետությունը՝ ի դեմս այսօրվա իշխանությունների, մենակ թողեց իր զինվորին ու իր հայրենակիցներին, ու այսօր սրանց ցինիզմը հերիքում է նրանց որևէ բանում մեղադրելու։ Մինչև ձեր իշխանության գալը արցախցիներն իրենց հայրենիքում ապրում էին՝ մեր շքեղ քաղաքներում, խաղաղ գյուղերում։ Անվտանգ ու ապահով ապրում էին։ Մինչև դուք եկաք»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.