Հիլդա ՉՈԲՈՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՍԿԱՑՐԵԼ Է, ՈՐ ՍՓՅՈՒՌՔԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԱՍԸ ՉԷ
Վարչապետ Փաշինյանի ելույթը հակասական էր, քանի որ նա հասկացրել է, որ Սփյուռքը հայ ժողովրդի մաս չէ։ Դրա մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանը։
«Սա հարցեր է առաջացնում: Փաշինյանն ասում է, որ իր նպատակն է ապահովել Հայաստանի բնակչության զարգացումն ու բարգավաճումը, որը չի ներառում Սփյուռքը։ Եվ դա ասում է մարդկանց ներկայությամբ, ովքեր շատ բան են արել Հայաստանի ու Արցախի համար։ Նա նաև ասում է, թե Սփյուռքի էությունը խանգարում է հայ բնակչության անվտանգությանն ու բարգավաճմանը։
Ավելին, Փաշինյանն, ըստ էության, ասում է, որ Հայաստանում պետք է նոր հայ ստեղծի։ Փաշինյանը ցանկանում է, որ հենց ինքը որոշի, թե ինչպես պետք է մտածի նոր հայը: Սա հակասություն է ստեղծում այն թեզի հետ, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, քանի որ այդ հարցը պետք է որոշի ինքը՝ ժողովուրդը։
Բացի դրանից, իշխանությունները խոսում են Սփյուռքի իբր վնասաբեր բնույթի մասին, որը խոչընդոտում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Իշխանությունները հայ ժողովրդին բաժանում են երկու մասի, և երկրորդ մասի (Սփյուռքի) հետ, ըստ նրանց, Հայաստանը չպետք է գործ ունենա։ Սա այն թեզի շարունակությունն է, որ արցախահայությունն ինքը պետք է խոսի Ադրբեջանի հետ, և Հայաստանը ոչ մի առնչություն չունի այդ հայերի հետ»,- նշել է Չոբոյանը։
Նա տեղեկացրել է, որ ֆրանսահայերի մոտ 90%-ը, ում հետ Փաշինյանը հանդիպել է, չի հասկանում հայերենը, ուստի շատ քչերն են հասկացել, թե ինչի մասին է նա խոսում, և հետևաբար նրանք չեն կարողացել պատասխանել նրա թեզիսներին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 19:44
Град, выпавший в Арташате, нанес ущерб абрикосовым деревьям и виноградникам. Об этом Sputnik Армения сообщил бывший глава сельскохозяйственного управления областной администрации Арарата Айказ Тертерян.
-
2025-05-05 19:40
Подозреваемого по делу о доведении до самоубийства военнослужащего-срочника подразделения погранвойск СНБ А.А. в Сюникской области арестовали. Об этом Armenia Today сообщила пресс-секретарь Следственного комитета (СК) Кима Авдалян.
-
2025-05-05 19:38
Все 133 кардинала, имеющие право голоса на предстоящем конклаве, прибыли в Рим для участия в выборах нового папы Римского. Об этом сообщила служба печати Святого престола.
-
2025-05-05 19:34
Министр иностранных дел Ирана Аббас Аракчи в рамках официального визита в Исламабад провел переговоры с министром иностранных дел Пакистана и обозначил три основные цели своей поездки: обсуждение актуальных событий в Южной Азии, обмен мнениями по непрямым переговорам между Ираном и Соединенными Штатами, а также развитие двустороннего сотрудничества.