Последние новости

Ադրբեջանում Ռուսական տան կողմից իբր հանրահավաքների դուրս գալու քարոզչությունը սադրանք է

Ադրբեջանում Ռուսական տան կողմից իբր հանրահավաքների դուրս գալու քարոզչությունը նպատակաուղղված և լավ ծրագրված սադրանք է՝ «ուրիշի դրոշի ներքո գործողության» ոճով, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:

«Դա ֆեյք է։ Այն հաշվարկված է հանդիսատեսի հուզական արձագանքը ստանալու համար և հայտնի մեթոդաբանությամբ է սարքած։ Խոսքը նպատակաուղղված և լավ ծրագրված սադրանքի մասին է՝ ուրիշի դրոշի ներքո գործողության ոճով։ Ձեռագիրը ծանոթ է, և խնդիրը հասկանալի է՝ Ռուսաստանի դաշնային գործակալությունը հանրության առջև անհրապույր լույսի ներքո ներկայացնել։ Իրավիճակի անհեթեթությունը խորանում է ակցիայի մասնակիցներին դրամական պարգևի խոստումով (հատուկ նշված է ռուբլով, որպեսզի կասկած չլինի), ռուսական դրոշների, պաստառների և նույնիսկ ազգային տարազի օգտագործմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ռուսական նախարարության կայքում:

Ռուսաստանի ԱԳՆ-ում հավելել են, որ ֆեյքի հեղինակներն ուզում են Ադրբեջանի քաղաքացիներին Ռուսաստանի դեմ տրամադրել, ազգամիջյան տարաձայնություններ հրահրել և «թունոտություն» հաղորդել ՌԴ-ի հետ կապված ամեն ինչին, խաթարել ռուս-ադրբեջանական հումանիտար համագործակցությունը:

«Կոչ ենք անում չտրվել նման սադրանքների, անտեսել ակնհայտ ֆեյքերը։ Ուշադրություն ենք հրավիրում օգտագործված մեթոդաբանության և գործիքակազմի վրա, որոնք լավ հայտնի են հակառուսական արշավներից՝ ԱՊՀ տարածքում և ոչ միայն։ Խորհուրդ ենք տալիս ուշադիր նայել նման տեղեկությունների աղբյուրներին»,-ընդգծել են ռուսական դիվանագիտական գերատեսչությունում։

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովն ավելի վաղ հայտարարել էր, որ Բաքվում գտնվող այն տարածքը, որը վարձակալում է Ռուսական տունը, սեփականատերը վաճառում է և առաջարկում է մեկուկես ամսվա ընթացքում տեղափոխել Ռուսական տունը: Նա նաև հայտնել էր, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հղել Մոսկվային՝ կոչ անելով դադարեցնել Բաքվում Ռուսական տան գործունեությունը՝ պատշաճ գրանցման բացակայության պատճառով: Պրիմակովի խոսքով՝ ՌԴ-ն բազմիցս դիմել է ադրբեջանական գերատեսչություններին գրանցման հարցում օգնելու խնդրանքով, սակայն պատասխան չի ստացել:

Sputnik Արմենիա

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ