Последние новости

Նեթանյահու․ Իսրայելը Գազայում ինտենսիվ մարտերը կվերսկսի, եթե ՀԱՄԱՍ-ը մինչև շաբաթ օրը բոլոր պատանդներին չազատի

Իսրայելը Գազայում ինտենսիվ մարտերը կվերսկսի, եթե ՀԱՄԱՍ-ը մինչև շաբաթ օրը կեսօրին բոլոր պատանդներին չազատի, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անվտանգության հարցերի շուրջ չորսժամյա կաբինետի նիստից հետո տեսաուղերձում, հաղորդում է Times of Israel-ը։

Նա նշել է, որ ՀԱՄԱՍ-ը նախօրեին «խախտել է պայմանավորվածությունը»՝ հայտարարելով «մեր պատանդներին չազատելու մասին» իր որոշման մասին։

«Եթե ՀԱՄԱՍ-ը չվերադարձնի մեր պատանդներին մինչև շաբաթ կեսօր, հրադադարը կավարտվի, և Իսրայելի պաշտպանության բանակն ինտենսիվ մարտերի կվերադառնա, մինչև ՀԱՄԱՍ-ը վերջնականապես ջախջախվի»,-ընդգծել է Նեթանյահուն:

Սակայն նա չի հստակեցրել, թե շաբաթ օրը քանի պատանդ պետք է ազատ արձակվի։ Ըստ գործարքի՝ շաբաթ օրը նախատեսվում է երեք իսրայելցի պատանդների ազատ արձակում:

Իսրայելին մեղադրելով համաձայնագիրը խախտելու մեջ՝ ՀԱՄԱՍ-ը նախօրեին հայտարարել էր, որ կասեցնում է պատանդների ազատ արձակումը մինչև հետագա ծանուցումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին ՀԱՄԱՍ-ին կոչ է արել մինչև շաբաթ օրը կեսօր ազատ արձակել բոլոր պատանդներին:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ