Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը որոշել է առաջադրվել որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը որոշել է առաջադրվել որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու։ Նա այս մասին հայտնել է սոցցանցերում հրապարակած տեսանյութում։
«Գյումրիի, Հայաստանի գլխավոր պրոբլեմը երևույթ է, որի անունը նիկոլիզմ է և անձ է, որն ապրում է Երևանի կառավարական ամառանոցներից մեկում։ Հենց այդ գիտակցումն է, որն ինձ ստիպել է կայացնել իմ կյանքի վերաբերյալ հերթական շրջադարձային որոշումը․ ես որոշել եմ առաջադրվել որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու»,–ասել է Ռուբեն Մխիթարյանը։
Մխիթարյանն ընդգծել է, որ քաղաքապետի պաշտոնն իր համար ինքնանպատակ չէ, ինքն իրական այլընտրանք է առաջարկում։
«Ես ուզում եմ իմ Գյումրիին, իմ համաքաղաքացիներին տալ իրական այլընտրանքի հնարավորություն։ Իսկ Գյումրիի զարգացման այն ծրագիրը, որը ներկայացնելու ենք, լինելու է ամենապայծառն ու ամենաիրատեսականը»,- ասել է Մխիթարյանը։
Նա նշել է, որ Գյումրիի քաղաքապետի մյուս թեկնածուներին իրեն հակառակորդ և թշնամի չի համարում, բայց հստակ դիրքորոշում ունի․
«Գյումրի քաղաքի ընտրություններում օրվա իշխանությունները հաջողություն չպետք է գրանցեն, և այդ արդյունքին հասնելու համար ես պատրաստ եմ համագործակցել նման հստակ դիրքորոշում ունեցող մնացած բոլոր թեկնածուների հետ»,–հայտարարել է Ռուբեն Մխիթարյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-21 09:00
Сборная Армении в рамках первого стыкового матча плей-офф Лиги наций на «Республиканском» стадионе встретилась с командой Грузии и потерпела поражение со счетом 0:3.
-
2025-03-21 08:59
Лидеры Евросоюза, за исключением премьера Венгрии Виктора Орбана, заявляют, что готовы усилить давление на Россию посредством дальнейших санкций, поскольку переговоры на высшем уровне выявили географический раскол в вопросе перевооружения Европы, сообщает The Guardian.
-
2025-03-21 08:57
В Москве 20 марта состоялись политические консультации между министерствами иностранных дел Республики Армения и Российской Федерации. Делегации возглавляли замглавы МИД Армении Мнацакан Сафарян и заместитель министра ИД России Михаил Галузин. Об этом сообщает пресс-служба МИД Армении.
-
2025-03-21 08:56
Турецкая полиция применила резиновые пули и слезоточивый газ, когда демонстранты протестовали у здания мэрии Стамбула против ареста мэра Экрема Имамоглу, сообщили корреспонденты AFP с места происшествия.