Последние новости

Պենտագոնի ղեկավար․ ԱՄՆ-ը մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ամերիկյան զորքեր չի ուղարկում Ուկրաինա, ըստ Reuters գործակալության՝ երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։

Գերմանիայում լրագրողների հետ զրույցում Հեգսեթը միաժամանակ հայտարարել է, որ այս շաբաթ եվրոպացի դաշնակիցների հետ հանդիպմանը կպնդի ավելի շատ ծախսել պաշտպանության համար:

«Եվրոպական մայրցամաքն արժանի է նրան, որ զերծ մնա ցանկացած ագրեսիայից, սակայն հենց հարևան երկրները պետք է առավելագույն ներդրումներ կատարեն անհատական ​​և հավաքական պաշտպանության համար», -շեշտել է Պենտագոնի ղեկավարը:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ