Մարությանը քաղաքացիներին կոչ է անում շարունակել բոյկոտել հանրային տրանսպորտի թանկացումը
«Տրանսպորտի թանկացման դեմ մեր ընդվզման արդյունքում իշխանությունները ստիպված եղան վերջին շրջանում զիջումների գնալ ու մեղմացնել թանկացման ալիքը։ Նրանք մեկ տոմսի համար 300-ի փոխարեն արդեն 150 դրամ են պահանջում, իսկ մյուս փաթեթներում նույնպես զիջումների գնացին»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Ամեն դեպքում, ձեզ հետ միասին մենք պահանջում ենք մեկ ուղևորության համար սահմանել 100 դրամ գինը։
Այսօր, վերը նշված պահանջով և 80 000 ստորագրություններով հաստատված մեր նախագիծը վերջապես քննարկվեց ավագանու նիստում։
Ինչպես և սպասելի էր, ՔՊ-ն ու նրա հաճախորդ «Հանրապետություն» կուսակցությունը դեմ քվեարկեցին մեր նախագծին։
Ամեն դեպքում, մենք տեսնում ենք, որ մեր միասնական պայքարը արդյունք է տալիս`
ուստի, ԲՈՅԿՈՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է!!!
Այս պահին հավաքագրումները շատ քիչ են, ինչը ստիպելու է քաղաքային իշխանությանը հերթական անգամ ընկրկել։
Սա տևական պայքար է,որը վստահաբար վերջնական հաջողություն է ունենալու։
Շնորհակալություն և Աստված բոլորիս պահապան»,–գրել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-20 20:21
Россия обеспокоена сообщениями о росте напряженности на армяно-азербайджанской границе, заявила на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-03-20 19:29
Москва оперативно запросила у Еревана информацию касательно публикаций в СМИ о переброске Пентагоном техники в Армению, сказала на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-03-20 19:27
Консультации экспертов РФ и США состоятся 24 марта в Эр-Рияде. Об этом журналистам сообщил помощник президента РФ по международным делам Юрий Ушаков, сообщает ТАСС.
-
2025-03-20 19:25
Вступление Армении в Евросоюз будет означать для нее необходимость присоединиться к антироссийским санкциям и поставкам оружия Украине, предупредил секретарь Совета безопасности РФ Сергей Шойгу.