Последние новости

«Մայր Հայաստանի» մեքենան «բերման են ենթարկել». ի՞նչն է պատճառը

«Մայր Հայաստան» դաշինքին պատկանող մեքենան «բերման է ենթարկվել», երբ քաղաքապետարանի դիմաց ընդդիմադիր անդամները տրանսպորտի թանկացման դեմ իրազեկման ակցիաներ էին իրականացնում, գրում է «Ժողովուրդը» օրաթերթը։

ՀՀ ոստիկանությունը մեքենան տարել է փետրվարի 10-ին։

«Այդ օրը «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը հանձնաժողովի նիստից հետո տեսել է, որ չկա ավտոմեքենան, որով իրազեկման ակցիաներ են իրականացնում: Ավելի ուշ պարզվել է, որ ոստիկանները ավտոմեքենան տեղափոխել են տուգանային հրապարակ` պատճառաբանելով, թե կասկածներ կան, ու մեքենան պետք է ստուգեն: Թե ինչ են փնտրել, հայտնի չէ, բայց մինչ օրս իրազեկման ակցիաներին ծառայող ավտոմեքենան չի վերադարձվել»,– թերթին հայտնել են խմբակցությունից:

Նշվում է, որ այսպիսով գուցե իշխանությունները փորձում են զսպել տրանսպորտի թանկացման վերաբերյալ շարունակվող դժգոհությունների ալիքը։

Նշենք, որ փետրվարի 1-ից Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները բողոքի ակիցաներ են իրականանցնում՝ կոչ անելով քաղաքացիներին բոյկոտել միասնական տոմսային համակարգի թանկացումներն ու կամ չվճարել, կամ 100 դրամ վճարել 150-ի փոխարեն։ Բազմաթիվ քաղաքացիներ միացել են բոյկոտին։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ