Apple-ը վերանվանել է Մեքսիկական ծոցը ԱՄՆ-ում իր քարտեզներում
Ամերիկյան Apple տեխնոլոգիական կորպորացիան, հետևելով Google-ին, ԱՄՆ օգտատերերի համար նախատեսված քարտեզներում փոխել է Մեքսիկական ծոցի անվանումը Ամերիկյանը՝ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի համաձայն, գրել է Bloomberg գործակալությունը։
Խոսքը Maps հավելվածի մասին է, որը տեղադրված է Apple սարքերի մեծ մասում, այդ թվում՝ iPhone, iPad և Mac։ Apple-ը մինչ այժմ վերանվանել է ծոցը միայն ԱՄՆ օգտատերերի համար, սակայն շուտով ծրագրում է փոփոխություններ կատարել ամբողջ աշխարհի օգտատերերի համար, նշել է գործակալությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի վերջին իր երդմնակալությունից անմիջապես հետո հրամանագիր է ստորագրել, որով Մեքսիկական ծոցը վերանվանվել է Ամերիկյան ծոցի։ Որպես փաստարկ Սպիտակ տան ղեկավարը նշել է այն փաստը, որ այն «աշխարհի ամենամեծ ծովածոցն է», որը «պահպանում է իր առանցքային նշանակությունը ամերիկյան տնտեսության համար»։ Իր հրամանագրում Թրամփը նշել է, որ նոր անվանումը տրվում է «ի նշան Միացյալ Նահանգների բարգավաճող տնտեսական հզորության և նրա կրիտիկական կարևորության»: ՄԱԿ-ում այս հաշվով հայտնել են, որ աշխարհագրական օբյեկտների վերանվանումները որևէ առանձին պետության առանձնաշնորհը չեն։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-20 20:21
Россия обеспокоена сообщениями о росте напряженности на армяно-азербайджанской границе, заявила на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-03-20 19:29
Москва оперативно запросила у Еревана информацию касательно публикаций в СМИ о переброске Пентагоном техники в Армению, сказала на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-03-20 19:27
Консультации экспертов РФ и США состоятся 24 марта в Эр-Рияде. Об этом журналистам сообщил помощник президента РФ по международным делам Юрий Ушаков, сообщает ТАСС.
-
2025-03-20 19:25
Вступление Армении в Евросоюз будет означать для нее необходимость присоединиться к антироссийским санкциям и поставкам оружия Украине, предупредил секретарь Совета безопасности РФ Сергей Шойгу.