ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Իմ կանխատեսմամբ՝ Հայաստանում հասունանում է շատ ավելի խորքային մի պոռթկում, քան սովորական իշխանափոխությունը։ Դա կարող է լինել ավելին, քան նույնիսկ հեղափոխությունը։ Հանրային կյանքի տարբեր ոլորտների տարբեր դրսևորումները և այլ ցուցիչներ վկայում են, որ տեղի է ունենում ուշացող անխուսափելին. հասարակությունը սկսում է վիրավորվել։
Սա իսկապես մի կողմից ուշացած է, և պետք է լիներ շատ ավելի վաղ, մյուս կողմից՝ անխուսափելի է. այն, միևնույն է, մի օր պետք է լինի։
Պետություններում անկասելի փոփոխություններ, փողոցներով, հրապարակներով, ընտրատեղամասերով տեղի են ունենում այն ժամանակ, երբ հասարակությունները վիրավորվում են։
Մեզ մոտ սկսվել է այդ պրոցեսը։ Այն, ինչ տեսավ այս ժողովուրդը, չի կարող չբերել վիրավորվածության։Հակառակ դեպքում՝ ուրեմն չկա ժողովուրդ։ Պատերազմ, պարտություն, անվերջ մահեր, անվերջ սուտ, անվերջ թշնամանք, անվերջ ցինիզմ։ Ու հիմա սրան գումարվել է թավշե պաշտոնյաների բուռն հարստացումը (որն այլևս չի թաքցվում) և լայն զանգվածների սոցիալական վիճակի վատացումը։ Մարդկանց կյանքի վատացման նորամուծությունների այն փաթեթը, որ 2025 թվականի համար այս կառավարությունը հրամցրեց ժողովրդին, ուղղակի սոցիալական պատերազմի հայտարարում էր սեփական ժողովրդին։
Խորքային վերլուծությունը ցույց է տալիս երկու պրոցես.
1. Հայ ժողովուրդն իր իշխանությունից սկսում է իրեն վիրավորված զգալ
2. Հայ հասարակությունը, տալով ցածր վարկանիշ բոլոր քաղաքական միավորներին և «լիդերներին», միևնույն ժամանակ տալիս է փոփոխություների մեծ, չափազանց մեծ հայց։
Սրանք են խորքային հասարակական պրոցեսները, մնացածը մենեջմենթի խնդիր է։
Եթե Ալենի երեկվա բառերից հետո այսօր ԱԺ –ի դիմաց հազարավոր մարդիկ չեն հավաքվել, սիրելիներս, դա ոչ թե հասարակությունն է վատը, այլ՝ մենեջմենթը. քաղաքական հանրային պրոցեսների մենեջմենթը, իբր կուսակցությունների, իբր «լիդերների» գործ անելու ունակությունը։ Բա ու՞ր են ահասարսուռ անուններով կուսակցությունները, մի քանի տասնյակ լիդերները, հարյուր հազարավոր ձայներ ստացած ուժերը։ Հասարակությունը փոփոխությունների իր հայտը ներկայացնում է, մնում է լինեն համարժեք նոր միավորներ, նոր ձևաչափեր, որոնք կսպասարկեն այն հայտը։
Ես իմ առաջ խնդիր եմ դրել՝ հնարավորին չափ բաց խոսակցություն սկսել մեր ներհասարակական իրողությունների մասին։ Ու դա առաջիկայում անելու եմ՝ ոչ թե փնովելու կամ անկումային եզրահանգման համար, այլ լրիվ հակառակը՝ ելքեր ու լուծումներ գտնելու համար։
Վահե Հովհաննիսյան, Այլընտրանքային նախագծեր խումբ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-10 19:54
Ректор Ереванского государственного университета Ованнес Ованнисян уволил декана факультета богословия, епископа Анушавана Жамкочяна, сообщает издание 24News.
-
2025-07-10 19:24
В Турции разгорелся скандал вокруг карикатуры, опубликованной в известном сатирическом журнале LeMan, который уже более 30 лет высмеивает власть. Из-за рисунка, на котором изображены два персонажа – бородатый мужчина в такия (традиционная мусульманская шапочка), представившийся Мухаммедом, и мужчина в цилиндре, напоминающий хасидского еврея, по имени Муса, – полиция ворвалась в редакцию и арестовала сотрудников. На фоне горящих зданий и летящих ракет оба персонажа изображены с крыльями, пишет Index on Censorship.
-
2025-07-10 19:19
Россия в контексте угроз США в адрес БРИКС призывает к компромиссам. Об этом, как передает РИА Новости, заявил замглавы российского МИД Сергей Рябков.
-
2025-07-10 19:15
Прошедшие с утра обыски, последовавшие за ними аресты и весь сопутствующий процесс не имеют отношения к праву. Это действия по "указке" сверху, мишенью которых стала партия Дашнакцутюн (АРФД), поэтому адвокаты приняли решение не участвовать в происходящем и не легитимизировать процесс своим присутствием. Об этом в беседе со Sputnik Армения заявил адвокат Сергей Арутюнян.