Последние новости

ՆԳՆ․ Թմրամիջոցների մաքսանենգության հետ կապված հանցագործություններն աճել են 111,4%-ով

2024 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասով հանցագործությունների թիվը 2023 թվականի տվյալների համեմատ նվազել է 33,2%-ով։ Այս մասին փետրվարի 12-ին կառավարական ժամին ասել է Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Միաժամանակ թմրամիջոցների մաքսանենգության հետ կապված հանցագործությունների թիվն աճել է 111,4%-ով, հավելել է նախարարը։

Նրա կարծիքով՝ սա վկայում է այն մասին, որ սահմանին ինտենսիվ աշխատանքը տալիս է իր պտուղները։

«Մեծ խմբաքանակի հայտնաբերումը թույլ է տալիս նվազեցնել հետագա վաճառքը»,- նշել է Սարգսյանը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ