Փաշինյան․ Իրական Հայաստանի գաղափարախոսությունն պետք է արձանագրվի որպես ՀՀ պաշտոնական գաղափարախոսություն
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե իրական Հայաստանի գաղափարախոսությունն ինչ փուլերով պետք է անցնի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը թեմային անդրադարձավ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հարցին:
«Հայաստանում տեղի է ունենում գաղափարական տրանսֆորմացիա, անցում է կատարվում դեպի իրական Հայաստանի գաղափարախոսություն»,–ասաց Փաշինյանը:
Ըստ նրա՝ այդ գաղափարախոսությունը նախ պետք է գրավոր կերպով ձևակերպվի որպես փաստաթուղթ: Այդ փաստաթղթի ձևակերպման աշխատանքները, ըստ Փաշինյանի, մտել են եզրափակիչ փուլ: Սակայն վարչապետը դա համարում է զրոյական կետ:
«Պետք է արձանագրենք, որ այդ զրոյական կետում ՀՀ–ում այդ գրավոր ձևակերպված գաղափարախոսությունն ունի 0 համախոհ: Եվ մենք այդ 0 համախոհի կետից պետք է սկսենք համախոհության ձևավորումն ու ձևակերպումն «Իրական Հայաստանի» հայեցակարգի շուրջ: Պարզ է, որ այդ համախոհների թիվը 0 չէ, բայց քաղաքական մոտեցման ու մեթոդաբանության առումով ես ճիշտ եմ համարում, որ հենց այսպես մենք առաջ շարժվենք: Ինքս ինձ էլ դե յուրե դեռ չեմ արձանագրում որպես «Իրական Հայաստանի» գաղափարախոսության կրող և համախոհ: Երբ այդ գաղափարախոսությունը գրավոր տեսք ստանա, օրինակ՝ ես ինքս ինձ պետք է արձանագրեմ որպես այդ գաղափարախոսության համախոհ, և այդ գաղափարախոսությամբ և մյուսներով պետք է գնանք ժողովրդի մոտ և համախոհություն ձևակերպենք ու ձևավորենք այդ գաղափարախոսության նկատմամբ»,–ասաց Փաշինյանը:
Թե դա ինչ փուլերով պետք է անցնի՝ վարչապետն ասաց՝ նախ պետք է անցնի հանրային քննարկման փուլով, պետք է գրավոր ձևակերպված տեսքով խոսել քաղաքացիների հետ: Երկրորդ փուլում պետք է այդ գաղափարախոսության նկատմամբ հանրային համախոհության ձևավորման փուլը տեղի ունենա:
«Եվ երրորդ փուլը՝ այդ գաղափարախոսությունը պետք է քննություն բռնի 2026թ հերթական խորհրդարանական ընտրություններում: Առաջիկա քաղաքական շրջափուլը՝ հենց ընտրություն է լինելու այս տրամաբանության մեջ: «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն ընտրություններով պետք է արձանագրվի որպես ՀՀ–ում ժողովրդի և Հայաստանի Հանրապետության պաշտոնական գաղափարախոսություն»,–ասաց վարչապետը՝ հավելելով, որ վերջնական որոշում կկայացնի Հայաստանի ժողովուրդը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-20 20:21
Россия обеспокоена сообщениями о росте напряженности на армяно-азербайджанской границе, заявила на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-03-20 19:29
Москва оперативно запросила у Еревана информацию касательно публикаций в СМИ о переброске Пентагоном техники в Армению, сказала на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-03-20 19:27
Консультации экспертов РФ и США состоятся 24 марта в Эр-Рияде. Об этом журналистам сообщил помощник президента РФ по международным делам Юрий Ушаков, сообщает ТАСС.
-
2025-03-20 19:25
Вступление Армении в Евросоюз будет означать для нее необходимость присоединиться к антироссийским санкциям и поставкам оружия Украине, предупредил секретарь Совета безопасности РФ Сергей Шойгу.