ԿԵՆԱԿԻՑՆԵՐԸ
Փետրվարի 9-ին սոցցանցերի հայկական հատվածում տարածվեցին Աննա Հակոբյանի հերթական արտասահմանյան այցի լուսանկարները: Այս անգամ մադամ Էրատոն իր ներկայությամբ պատվել է արաբական երկրներից մեկին (ասում են՝ Կատարին), որտեղ ինչ-որ բանակցություններ է վարել ոմն պարոնների հետ, իբր՝ իր հիմնադրամների գործերով։ Եվ, իհարկե, առկայծեցին նրա այցելության կադրերը ազգային խոհանոցի, ինչպես ասում էին խորհրդային տարիներին՝ հասարակական սննդի օբյեկտ, այն էլ, ըստ երևույթին՝ շատուշատ հեղինակավոր օբյեկտ։ Դե, ո՞նց կլիներ առանց կյանքի այդ անմոռանալի գաստրոնոմիական հաճույքների:
Դատելով ամենից, եվրոպական եվ ամերիկյան անթիվ շրջագայությունները վերջնականապես ձանձրացրել են մադամ Էրատոյին, և նրան արդեն ձգում է տարաշխարհիկ Արևելքը, որտեղ ամեն ինչ այնքա՜ն խորհրդավոր է, վեհաշուք ու ռոմանտիկ: Թեպետ, հնարավոր է, որ հարցն ամենևին էլ ռոմանտիկան չէ, այլ հակառակը. ամեն ինչ շատ ավելի ճղճիմ է:
Ինչո՞ւ չենթադրել, որ առյուծի մռնչյունով Թրամփի հնչեցրած սպառնալիքներից հետո՝ գլխիվայր շրջելու Ամերիկայի ու Եվրոպայի բանկային ողջ համակարգը և բացահայտելու «ձախ փողերի» լվացման գլոբալ սխեման, Էրատոն, անհանգստանալով, նետվեց բանկային նոր ապաստարաններ փնտրելու թաթար-մոնղոլական տուրքի ոճով բիզնեսից իր կորզած և իր բացարձակ անթափանց հիմնադրամներում այդպես առեղծվածային կերպով տարրալուծվող կապիտալների համար։
Ինչո՞ւ չկասկածել նրան փողերի լվացման ավելի անվտանգ ուղիների որոնման մեջ՝ արաբական աշխարհի խորը թաքցված սնդուկների միջոցով: Եթե դա այդպես չէ, ապա ի՞նչ էր կորցրել արաբական երկրում: Ոչ միայն պարզապես թռավ այնտեղ՝ ԱՄՆ կատարած անփառունակ ուղևորությունից անմիջապես հետո, այլև հետը քարշ տվեց հիմնադրամի աշխատակիցների, ինչպես նաև պետծառայության թիկնապահների մի ամբողջ բազմություն:
Եվ ընդհանրապես, որևէ մեկը վերջապես կբացատրի՞, թե այդ որ օրենքով է սույն անձն օժտված պետական գործերի հետ առնչվելու իրավունքով։
Այն բանից հետո, երբ Նիկոլն ու Աննան իրենց մառազմատիկ փոդքաստում պատահաբար լեզվից թռցրեցին, որ ոչ մի ձևով ամուսնացած չեն. ո՛չ եկեղեցական, ո՛չ քաղաքացիական, վերջնականապես պարզ դարձավ, որ նրանց կապը իրավական հարթության մեջ կարելի է որակել միայն մեկ բնորոշմամբ. կենակցություն։ Դրանից հետո առաջին տիկնոջ, այսինքն պետությունն այսպես թե այնպես ներկայացնող անձի կարգավիճակով մարդկանց աչքին երևալու իրավասության նկատմամբ Հակոբյանի բոլոր հավակնությունները պետք է ինքնըստինքյան և անվերապահորեն չեղարկվեն։
Ի՞նչ հիմնավորմամբ է նա օգտվում կառավարական օդանավից, մշտապես ուղեկցում կենակցին արտասահմանյան ուղևորությունների, աշխատանքային, պետական և պաշտոնական այցերի ժամանակ: Եվ առավելևս՝ ի՞նչ իրավունքով է շրջագայություններ կատարում բյուջեի փողերով, իբր կապված իր պղտոր հիմնադրամների գործունեության հետ։
Միակ բանը, ինչին կարող է հավակնել սույն տիկինը, պարզապես Նիկոլի հետ ապրելն է կառավարական ամառանոցում, նրա հետևից լվանալ-մաքրելը, ձվածեղ սարքելն ու նրա երեխաներին խնամելը։ Իսկ պետական համակարգի հետ փոխկապակցված հիմնադրամներ ղեկավարելու, բյուջեի գումարներ ծախսելու, պետապարատի աշխատողներին ու թիկնապահներին իր հետ արտերկիր քարշ տալու ոչ մի իրավունք նա չունի։ Նույնիսկ աֆրիկյան սաֆարիում առյուծների կեր դառնալու սպառնալիքի դեպքում այդ կինն իրավունք չունի վատնել պետական ռեսուրսն իր անվտանգության վրա:
Չենք խոսում արդեն դաժան պատերազմի ընթացքում շտաբի հրամանատարական բունկերում ներկայության, ռազմական գործերի մասին իրազեկության և հակահարձակողական ռազմական գործողության մշակմանը հնարավոր մասնակցության (!) մասին: Ի դեպ, տվյալ փաստը գրեթե կատարյալ առարկայական նախադեպ է իրավական հայցի համար։
Իհարկե, Էրատոյի կենակիցն ի պաշտպանություն նրա անմիջապես կհայտարարի, թե մեղավորը ոչ թե նա էր, այլ գեներալները։ Բայց մի՞թե դա դեր կխաղա, եթե գեներալներին նա առանց այդ էլ նստեցնում է մեկը մյուսի հետևից։ Փոխարենը հայցն ինքնին աղմկահարույց կլինի և վերջապես գլոբալ կերպով կակտիվացնի այն հարցը, թե ո՞վ է առհասարակ Աննա Հակոբյանը, և ինչո՞ւ է նա, բացի կենակցի «համեստ» աշխատավարձից, իր ճոխ ապրելակերպի վրա ծախսում նաև բյուջեի միջոցները։
Արտաշեսյան Հայաստանի վերջին միապետը Էրատո թագուհին էր։ Եվ սատանան էլ գլուխը կկոտրի՝ փորձելով հասկանալ, թե Տիգրան IV-ի ինչն էր նա առաջին հերթին. քույրը, կինը, թե՞ համիշխանուհին։ Նույնն էլ այս մադամն է, որը, ամենայն հավանականությամբ, բնավ անհիմն չէ կապակցել իրեն Էրատոյի հետ. ոչ մի կերպ չես հասկանում՝ ի՞նչ է նա, ո՞վ է նա, ինչո՞ւ և ի՞նչ իրավունքով…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-26 10:25
21 апреля в своей резиденции в возрасте 88 лет умер Папа Франциск, известный в миру под именем Хорхе Марио Бергольо. Его кончина вновь натолкнула на размышления в связи с неоднозначной позицией Святого Престола по многим наболевшим темам международной повестки, религиозных вопросов и внутренних проблем христианского сообщества.
-
2025-04-23 10:19
Еще свежо в памяти, как вся республика фонтанировала радостью в 2018-м, предвкушая долгожданный конец эпохи "бандитизма и произвола привилегированных и стоящих близко к власти бывших персон". Выше всех закидывали чепчики жители Вагаршапата, осчастливленные закатом эры генерала Манвела. А когда после позорного цирка с тушенками бравые эсэнбешники надели на него наручники и показательно грубо втолкнули в автозак, духовная столица страны и вовсе пустилась в пляс, накрыла праздничные столы, и даже отгрохала салюты.
-
2025-04-23 09:42
Лицо, представляющееся главой государства, нашло новую жвачку демагогических измышлений, которую оно еще долго не выплюнет. Выяснилось, что все наши проблемы и беды происходят из-за того, что во власти нет квалифицированных кадров, и что представители этой власти отстали по жизни на семь классов.
-
2025-04-15 09:44
Внешние силы, в свое время организовавшие позорную для истории Армении «бархатную революцию», ныне сильно засуетились. Агент «Шакал» (поговаривают, что под такой агентурной кличкой фигурирует Никол в документации западных спецслужб) сдает позиции. Кресло под ним сильно зашаталось, и удерживать его на одних только полицейских штыках не представляется возможным.