Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ Գազայում պատերազմը կարող է վերսկսվել
Գազայի հատվածում պատերազմն ավելի մեծ ինտենսիվությամբ կվերսկսվի, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը փետրվարի 15–ին պատանդներին ազատ չարձակի: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանական գերատեսչության ղեկավար Իսրայել Կացը։
«Եթե ՀԱՄԱՍ-ը մինչև շաբաթ չազատագրի իսրայելցի առևանգվածներին, նրանց համար կբացվեն դժոխքի դարպասները, ինչպես խոստացել էր ԱՄՆ նախագահը։ Գազայում նոր պատերազմն ինտենսիվությամբ կտարբերվի այն պատերազմից, որն ընթանում էր մինչև հրադադարը և չի ավարտվի առանց ՀԱՄԱՍ-ի պարտության և բոլոր առևանգվածների ազատ արձակման»,-հայտարարել է Կացը զինվորականների հետ հանդիպման ժամանակ:
Նախարարը հավելել է, որ Գազայում նոր պատերազմը թույլ կտա նաև իրականացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարները պաղեստինյան անկլավի վերաբերյալ:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն «վերահսկողության տակ կվերցնի» Գազայի հատվածը և պատասխանատու կլինի տարածաշրջանում վերականգնման աշխատանքների համար, ինչպես նաև այն «մերձավորարևելյան Ռիվիերայի» կվերածի ամբողջ աշխարհի համար։ Դրա հետ մեկտեղ նա Գազայի ներկայիս հատվածը «քանդման հարթակ» էր անվանել և հայտարարել էր, որ դրա բնակիչներին պետք է ընդմիշտ հեռանան այլ երկրներ՝ նրանց բնակության համար առաջարկելով մասնավորապես Հորդանանը կամ Եգիպտոսը:
Նա նաև չէր բացառել, որ ԱՄՆ-ն կարող է այնտեղ ուղարկել իր բանակը և խոստացել էր անձամբ այցելել Գազայի հատված: Ավելի վաղ հանրապետականներն օրինագիծ էին ներկայացրել ԱՄՆ Կոնգրես՝ պաշտոնական փաստաթղթերում Արևմտյան ափ շրջանի անվանումը բիբլիական «Հրեաստան և Սամարիա»-ով փոխարինելու մասին:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը դատապարտել է Թրամփի հայտարարությունը Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելու և անկլավի նկատմամբ ամերիկյան վերահսկողություն հաստատելու վերաբերյալ: Մոսկվայում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը հայտարարել է, որ Պաղեստինը դեմ է ԱՄՆ նախագահի գաղափարին: Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը խորհրդարանում ելույթի ժամանակ Գազայի հատվածն անվանել է «ձախողված փորձ» և կոչ է արել ականջալուր լինել անկլավի բնակիչներին այլ երկրներ տեղափոխելու Թրամփի գաղափարներին:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-21 09:00
Сборная Армении в рамках первого стыкового матча плей-офф Лиги наций на «Республиканском» стадионе встретилась с командой Грузии и потерпела поражение со счетом 0:3.
-
2025-03-21 08:59
Лидеры Евросоюза, за исключением премьера Венгрии Виктора Орбана, заявляют, что готовы усилить давление на Россию посредством дальнейших санкций, поскольку переговоры на высшем уровне выявили географический раскол в вопросе перевооружения Европы, сообщает The Guardian.
-
2025-03-21 08:57
В Москве 20 марта состоялись политические консультации между министерствами иностранных дел Республики Армения и Российской Федерации. Делегации возглавляли замглавы МИД Армении Мнацакан Сафарян и заместитель министра ИД России Михаил Галузин. Об этом сообщает пресс-служба МИД Армении.
-
2025-03-21 08:56
Турецкая полиция применила резиновые пули и слезоточивый газ, когда демонстранты протестовали у здания мэрии Стамбула против ареста мэра Экрема Имамоглу, сообщили корреспонденты AFP с места происшествия.