Նախարար․ 2023-24 թթ. ՀՀ-ում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերը նվազել են 33.2%-ով
2023–24 թթ. Հայաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերը նվազել են շուրջ 33.2%–ով։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս տվյալը ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով` փոխարենը կա թմրամիջոցների մաքսանենգության բացահայտման 111.4 տոկոս աճ։
«Սա վկայում է այն մասին, որ թմրամիջոցների իրացման պայմաններում, երբ սահմանային հատվածներում ավելի ինտենսիվ ենք աշխատում ԱԱԾ–ի և ՊԵԿ–ի հետ, ապա շատ ավելի լավ արդյունքներ ենք ունենում ու կարողանում ենք հետագայում իրացման դեպքերը կրճատել»,– ընդգծեց Սարգսյանը։
Նախարարը նշեց, որ հատկապես Իրան–Հայաստան սահմանի չեզոք գոտում 2024 թ. հնարավոր է եղել առգրավել 4.5 կգ թմրամիջոց, իսկ հետագայում ևս տասնյակ կիլոգրամներ առգրավվել են ՀՀ տարբեր սահմանային հատվածներից։
Այս տարի արդեն առգրավվել է ընդհանուր 18 կգ թմրամիջոց։
«Երբ մեծ խմբաքանակ ենք առգրավում, սա թույլ է տալիս հետագայում ավելի քիչ ջանք գործադրել իրացման դեպքերի հետևից գնալու ու դրանք բացահայտելու համար։ Բնականաբար, ավելի համալիր միջոցառումների կարիք ունենք»,– նշեց նախարարը։
Սարգսյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության կողմից մշակվել է թմրամիջոցների դեմ պայքարի նոր ռազմավարություն, որը թիրախավորում է թե՛ հանրային անվտանգության, թե՛ առողջապահության, թե՛ սոցիալական վերաինտեգրման թեմանները։
Այս ռազմավարությունը, որն իր մեջ ներառում է նաև հանրակրթական հաստատություններում թմրամիջոցների թեստավորման կոնցեպտի ներդրում, շուտով կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանն ու հաստատմանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-20 20:21
Россия обеспокоена сообщениями о росте напряженности на армяно-азербайджанской границе, заявила на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-03-20 19:29
Москва оперативно запросила у Еревана информацию касательно публикаций в СМИ о переброске Пентагоном техники в Армению, сказала на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-03-20 19:27
Консультации экспертов РФ и США состоятся 24 марта в Эр-Рияде. Об этом журналистам сообщил помощник президента РФ по международным делам Юрий Ушаков, сообщает ТАСС.
-
2025-03-20 19:25
Вступление Армении в Евросоюз будет означать для нее необходимость присоединиться к антироссийским санкциям и поставкам оружия Украине, предупредил секретарь Совета безопасности РФ Сергей Шойгу.