ՀՀԿ-ն պահանջում է, որ Փաշինյանը հրապարակի ՄԽ-ի առաջարկները և ՀՀ-ի պատասխանները
ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ-ի անունից պահանջում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներն ու ՀՀ իշխանությունների պատասխանները։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում։
«Պահանջում եմ Փաշինյանից հրապարակել 1994-ից սկսած պաշտոնական բոլոր առաջարկներն ու ՀՀ իշխանությունների պատասխանները։ Թող հրապարակի, որ հասարակությունը համոզվի թե ինքը ինչպես է բերել պատերազմ ու հանձնել Արցախը»,– նշել է Շարմազանովը։
Հիշեցնենք` այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախկին նախագահները բանակցությունների փաստաթղթերը մի դարակում չեն թողել, որ իրենք էլ ներկայացնեն հանրությանը։
Նա խոստացավ, որ ուշ թե շուտ հրապարակելու է ամենը, և հավաստիացրեց, որ դա միայն վատացնելու է նախորդ իշխանությունների վիճակը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-20 20:21
Россия обеспокоена сообщениями о росте напряженности на армяно-азербайджанской границе, заявила на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-03-20 19:29
Москва оперативно запросила у Еревана информацию касательно публикаций в СМИ о переброске Пентагоном техники в Армению, сказала на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-03-20 19:27
Консультации экспертов РФ и США состоятся 24 марта в Эр-Рияде. Об этом журналистам сообщил помощник президента РФ по международным делам Юрий Ушаков, сообщает ТАСС.
-
2025-03-20 19:25
Вступление Армении в Евросоюз будет означать для нее необходимость присоединиться к антироссийским санкциям и поставкам оружия Украине, предупредил секретарь Совета безопасности РФ Сергей Шойгу.