Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ․ ՀՀ ՆԵՐԿԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայտատարարելով, թե 2023 թ. սեպտեմբերին հայերը պետք է կռվեին, այլ ոչ թե զանգվածաբար հեռանային Արցախից, ՀՀ ներկա իշխանությունը՝ ի դեմս Ալեն Սիմոնյանի, դրսևորում է քաղաքական անմեղսունակություն։
Փաշինյանական խունտան չի գիտակցում, որ Արցախի և արցախահայերի անվտանգության ապահովումն ամենից առաջ հե՛նց իր գործն էր։ Հե՛նց ՀՀ ղեկավարությունն էր պարտավոր ամեն կերպ հոգալ, որպեսզի Արցախում զինված դիմադրությունն ընդդեմ Ադրբեջանի հայասպան բանակի ընդուներ երկարատև ու աննահանջ բնույթ։ Միայն այդպես էր հնարավոր լինելու ապահովել և՛ արցախահայության, և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Հե՛նց ՀՀ ղեկավարությունը պետք է կազմակերպեր, ոգեշնչեր, ուղղորդեր և օժանդակեր Արցախի հայոց զինուժին, որը 2023 թ. սեպտեմբերին տվեց իր վերջին ահեղ մեկօրյա կռիվը։ Իսկապես՝ ո՞վ պետք է թույլ չտար Արցախի հանրապետության և բանակի ինքնալուծարումը, ո՞վ պետք է կանգնեցներ Արցախի հայաթափումը, ո՞վ այդպիսով պետք է կանխեր ֆաշիստ Ալիևի ծավալապաշտությունը՝ Սյունիքը և ամբողջ Հայաստանը գրավելու մարմաջը։ Պատասխանը պարզ է քաղաքանապես հասուն բոլոր մարդկանց՝ այդ ամենը պետք է կանխեին նախևառաջ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԻՆ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԻՆՔ։
Այնինչ 2020 թ. նոյեմբերի 9-ին (և հետագայում) փաշինյանական խունտան ընդունեց ճակատագրական որոշում՝ ՁԵՌՔԵՐԸ ԴԱՎԱՃԱՆԱԲԱՐ ԼՎԱՆԱԼ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻՑ՝ ստեղծելով նպաստավոր նախադրյալներ Արցախի հայաթափման և Հայաստանի Հանրապետության բուն տարածքի բռնազավթման համար։
Արցախի կործանումը թույլ տալու հարցում իր աններելի սխալներն ու մեղքերը չընդունելով՝ ՔՊ-ական իշխանությունը ևս մեկ անգամ ցուցադրում է քաղաքական ու բարոյական անպատասխանատվություն, ինչպես նաև ռազմավարական ու ռազմական հարցերում լիակատար անգրագիտություն։ Փաշինյանի և փաշինյանականների այսպիսի վարքագիծը վաղուց արդեն որևէ մեկին չպետք է զարմացնի։ Դավաճանը դավաճանություն է անում։
Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-10 18:29
«Турция официально вошла на территорию Армении. Она никогда не уйдет и постепенно «переварит» Армению, – пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян.
-
2025-07-10 17:56
Уважаемый Kлиент В Правилах платежных карт внесены изменения, с которыми можете ознакомиться по следующей ссылке․
-
2025-07-10 10:02
Сегодня Ереванский государственный университет превращается в контролируемую площадку, где идеи и принципиальность подавляются в пользу подконтрольности и приспособленчества, написал на своей странице в Фейсбук председатель студенческой организации РПА Армен Арутюнян. Публикацию полностью приводим ниже.
-
2025-07-10 09:16
Пашиняну позволено все, потому что он сегодня фактически является реализатором большого геополитического плана по экспорту Южного Кавказа на Запад, сказал 168.am политолог Грант Мелик-Шахназарян, подчеркнув, что народ должен начать уличную борьбу, чтобы остановить действия властей, а от оппозиции потребовать, чтобы она выполнила свою часть работы. Публикацию полностью приводим ниже.