Ծառուկյան․ Հանգիստ թողնեք շրջհարկով աշխատողներին
Մեր երկրում կա սոցիալական լուրջ դժգոհությունների ալիք, և այն պահանջում է համարժեք արձագանք։ Եթե չլինի համարժեք արձագանք, պրոցեսը կարող է տանել ներքին լուրջ անկայունության։ Այս մասին ասել է ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը` հարցազրույց տալով Hayastan.news-ին։ Նա խոսել է շրջհարկի, գույքահարկի, աղբահանության վճարի բարձրացման և բողոքի ալիք ծնող այլ սոցիալական խնդիրների մասին։
ԲՀԿ առաջնորդը նշել է, որ բողոքի ակցիաները միայն Երևանում չեն, դրանք Հայաստանի տարբեր անկյուններում են։ Եվ խնդիրներն էլ միայն Երևանի սահմաններում չեն։ Դրանք վերաբերում են նաև 4 անգամ թանկացող գույքահարկին, աղբահանության վճարների էական բարձրացմանը, մարզերում կենդանիների մորթի և մսի վաճառքի գործընթացին, և ընդհանրապես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների՝ մեր քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքին:
«Կյանքը ցույց է տալիս, որ փոփոխությունները լավ հաշվարկված չեն, ունեն մշակման, ավելի խորքային ուսումնասիրության կարիք։ Հետևաբար, կարծում եմ, դրանք պետք է ժամանակավորապես սառեցնել, խոսել մասնագետների հետ, շահառուների հետ։ Չի կարելի անունը դնել «բարեփոխում», երբ այդ ոլորտի բոլոր շահառուները տուժում են։ Այդպիսի բարեփոխում չի լինում։ Այսպես լարվածությունը չի հանգստանալու»,–ընդգծել է Ծառուկյանը։
Նա իշխանությանը խորհուրդ է տվել նման փոփոխությունների գնալուց առաջ խոսել այդ ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հիշեցրել` ուժային մեթոդներով, առանց քննարկումների, «եկանք-մենք մերոնցով քվեարկեցինք» տարբերակը չի աշխատում։
«Զուտ՝ մարդկայնորեն, ես կարող եմ առաջարկել` ավելի լավ է խոշոր բիզնեսին ավելի նեղել, ավելի շատ հարկել, բայց հանգիստ թողնել շրջհարկով աշխատող մարդկանց։ Խոշորները 2-3 հազարն են, փոքր և միջինները՝ 60-70 հազար տնտեսվարող։ Ինչո՞ւ տարիներ առաջ կիրառվեց շրջանառության հարկը: Պատասխանը միակն էր՝ խթանելու համար փոքր և միջին բիզնեսը: Հիմա, եթե մենք ուզում եք հրաժարվել նրանց խրախուսելու մտքից, պետք է այդպես էլ ասենք»,–ասել է Ծառուկյանը:
Նրա կարծիքով` ժողովրդի և բիզնեսի հետ չի կարելի փորձարկումներ անել։ Փոքր, միջին բիզնեսը պետության կարևոր հենասյուններն են։ Բիզնեսի այդ շերտը եթե քանդվեց, դրա հետևանքները լինելու են աղետալի։
Նշենք, որ փոփոխությունների արդյունքում շրջանառության հարկը առևտրի սուբյեկտների համար սահմանվում է 10 տոկոս, արտադրության դեպքում` 7 տոկոս, հանրային սննդի դեպքում` 12 տոկոս։ Այս փոփոխությունը բողոքի ալիք է բարձրացրել ՀՀ–ում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-21 19:37
Задержание мэра Стамбула Экрема Имамоглу, а также преследования должностных лиц, активистов, представителей гражданского общества и бизнеса, журналистов, которые имеют место с начала года, вызывают вопросы относительно приверженности Турции ее давним демократическим традициям.
-
2025-03-21 19:35
Азербайджан пытался исключить из программы проходящего в Праге фестиваля One World Human Rights фильм «Черный сад» Алексиса Пазумяна, посвященный Арцаху. Об этом заявило сообщество документалистов Akn and akan.
-
2025-03-21 18:53
Великобритания заморозила российские активы на 25 миллиардов фунтов стерлингов, заявила министр финансов королевства Эмма Рейнольдс.
-
2025-03-21 18:52
Электроснабжение в городах Алаверди и Спитак Лорийской области восстановлено. В настоящее время ведутся работы в городе Ташир. Они завершатся в течение часа, и электроснабжение будет восстановлено.