ՀՀ-ն և ԱՄԷ-ն փոխադարձ կճանաչեն միմյանց վարորդական իրավունքները
ՀՀ–ն և ԱՄԷ–ն փոխադարձ կճանաչեն միմյանց վարորդական իրավունքները։ ՀՀ և Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարությունների կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկությունը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ այս հուշագիրը հնարավորություններ կստեղծի, որ երկու երկրների քաղաքացիները մեկը մյուսի տարածքում ազատորեն օգտվեն իրենց ազգային վարորդական վկայականներից, ինչը էլ ավելի կդյուրացնի երկու երկրների քաղաքացիների ազատ տեղաշարժի հնարավորությունները միմյանց տարածքում:
«Կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է մյուս կողմի կողմի այն քաղաքացիներին տրամադրված վավեր վարորդական վկայականը, որոնք ժամանում են ոչ բնակության նպատակով` պայմանով, որ վարորդական վկայականի տնօրինողը բավարարում է հուշագրի մյուս կողմի սահմանած նվազագույն տարիքի հետ կապված պահանջները»,– ասված է որոշման մեջ:
Եթե, օրինակ` ՀՀ քաղաքացին ժամանում է ԱՄԷ բնակության նպատակով, ապա վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձը Էմիրություններում կազատվի դրա հետ կապված տեսական և գործնական քննություններից:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1998 թ.։ ԱՄԷ-ն տարածաշրջանում ՀՀ առաջին առևտրական գործընկերն է, երկկողմ առևտրաշրջանառությունը 2023 թ. հասել են շուրջ 2.8 մլրդ դոլարի: Աճի առաջանցիկ միտումները պահպանվում են նաև 2024 թ.: ՀՀ և ԱՄԷ միջև տեղի են ունենում շաբաթական շուրջ 30 ուղիղ չվերթներ։ 2024 թ. փետրվարի 1-ից երկու երկրների քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի մինչև 90 օր ժամկետով գտնվել մեկը մյուսի տարածքում, ինչը նպաստելու է առկա զբոսաշրջիկների, գործարարների, մասնագետների հոսքերի ավելացմանը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 19:56
Главы патриархатов и предводители церквей Иерусалима решительно осудили теракт в православной церкви Св. Ильи в Дамаске, выразили поддержку верующим, подтвердили солидарность с патриархом Антиохийским Иоанном X (храм принадлежит указанному патриархату).
-
2025-06-23 19:54
Армения и Грузия договорились о правилах транзита армянского коньяка через территорию Грузии в третьи страны. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян по итогам визита армянской делегации в Тбилиси.
-
2025-06-23 19:52
Решением премьер-министра Никола Пашиняна от 23 июня Ваан Акопян освобожден от должности таможенного атташе посольства Республики Армения в Российской Федерации.
-
2025-06-23 19:51
Высший судебный совет (ВСС) отклонил ходатайство министра юстиции Србуи Галян о привлечении к дисциплинарной ответственности трёх судей. Об этом сообщает пресс-служба ВСС.