Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան
Ադրբեջանը Հաագայի մշտական արբիտրաժային դատարան հայց է ներկայացրել Հայաստանի դեմ՝ փոխհատուցում պահանջելով շրջակա միջավայրին հասցված վնասի և Լեռնային Ղարաբաղի եզակի բնության իբր ոչնչացման համար։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հայցը ներկայացվել է փետրվարի 12-ին` հիմք ընդունելով 1979 թվականի «Եվրոպայում վայրի բուսական և կենդանական աշխարհի և բնական միջավայրերի պահպանման մասին» Բեռնի կոնվենցիան։
Հայաստանի դեմ Ադրբեջանի դատական հայցը առաջին հայտնի միջպետական արբիտրաժային գորընթացն է Բեռնի կոնվենցիայի համաձայն:
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ պնդում են, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում «Հայաստանի կողմից շրջակա միջավայրի ոչնչացման սարսափելի փաստեր» են բացահայտվել։
Ադրբեջանը Հայաստանից ամբողջական փոխհատուցում է պահանջում «բնական միջավայրի և վայրի բնության զանգվածային ոչնչացման համար»։
Ընդ որում, 2023 թվականի հունվարի 18-ին Ադրբեջանը Հայաստանին ծանուցում է ուղարկել նշված «ապացույցների» հիման վրա արբիտրաժային գործընթաց սկսելու մասին։
2023 թվականի սեպտեմբերի 15-ին հաստատվել էր արբիտրաժային դատարանի կազմը, իսկ 2024 թվականի ապրիլի 12-ին Հաագայի Խաղաղության պալատում կայացել է Ադրբեջանի և Հայաստանի միջև առաջին ընթացակարգային նիստը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-20 20:21
Россия обеспокоена сообщениями о росте напряженности на армяно-азербайджанской границе, заявила на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-03-20 19:29
Москва оперативно запросила у Еревана информацию касательно публикаций в СМИ о переброске Пентагоном техники в Армению, сказала на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-03-20 19:27
Консультации экспертов РФ и США состоятся 24 марта в Эр-Рияде. Об этом журналистам сообщил помощник президента РФ по международным делам Юрий Ушаков, сообщает ТАСС.
-
2025-03-20 19:25
Вступление Армении в Евросоюз будет означать для нее необходимость присоединиться к антироссийским санкциям и поставкам оружия Украине, предупредил секретарь Совета безопасности РФ Сергей Шойгу.