Գեղամ Մանուկյանը հանցագործության մասին հայտարարություն է տվել ԱԱԾ Փաշինյանի դեմ
Հիմք ընդունելով Ազգային ժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին տեղեկություն եմ ներկայացրել հնարավոր հանցագործության մասին։ Այս մասին փետրվարի 13-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտնել է ընդդիմադիր «Հայաստան» խմվակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
«Ես արդեն ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությանը մեղադրել է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմին մասնակցելու և դիվերսիայի մեջ։ Սա, ինչպես հասկանում եք, պարունակում է Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի տարրեր, այն է՝ պետական դավաճանություն։ Նամակին կցել եմ Նիկոլ Փաշինյանի խոսքը։ Ընդ որում՝բառացի, և ԱԱԾ տնօրենին կոչ եմ արել քննության վերցնել հանցագործության մասին այս հաղորդումը, հետո զեկուցել գործընթացի ընթացքի մասին»,- ասել է պատգամավորը։
Մանուկյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի 6 տարուց ավելի արած յուրաքանչյուր անպատասխանատու հայտարարություն չպետք է անպատասխան մնա. «Տեսնենք՝ ով է հիբրիդային պատերազմ մղում Հայաստանի դեմ, ով է Հայաստանում օգտագործում օտար երկրների բառապաշարը, ով է գործում հայ ժողովրդի դեմ»,- կոչ է արել ընդդիմադիր գործիչը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-20 20:21
Россия обеспокоена сообщениями о росте напряженности на армяно-азербайджанской границе, заявила на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-03-20 19:29
Москва оперативно запросила у Еревана информацию касательно публикаций в СМИ о переброске Пентагоном техники в Армению, сказала на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-03-20 19:27
Консультации экспертов РФ и США состоятся 24 марта в Эр-Рияде. Об этом журналистам сообщил помощник президента РФ по международным делам Юрий Ушаков, сообщает ТАСС.
-
2025-03-20 19:25
Вступление Армении в Евросоюз будет означать для нее необходимость присоединиться к антироссийским санкциям и поставкам оружия Украине, предупредил секретарь Совета безопасности РФ Сергей Шойгу.