Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի գործի «քննությունը»
Բաքվի ռազմական դատարանում այսօր շարունակվում է Ռուբեն Վարդանյանի «մեղադրական եզրակցության» հրապարակումը:
Թե՛ Ռուբեն Վարդանյանի, թե՛ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ շինծու գործերի քննությունը «վստահված է» նույն դատավորին՝ Զեյնալ Աղաևին:
Իրականում ո՞վ է Զեյնալ Աղաևը: Այս դատավորին իսկապես «անփոխարինելի» կարելի է համարել Ալիևի ռեժիմի համար, քանի որ նրա ձեռքի տակով են անցել ամենաաղմկահարույց քաղաքական գործերը և նրա կողմից են դատապարվել ռեժիմի քննադատները:
Ըստ Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի (Institutefor Peaceand Democracy) սա այն դատավորն է, որը քննել է քաղաքական հայացքների համար դատապարտվող ադրբեջանցիների գործերը: Նա նաև 2021թ. քննել է հայ ռազմագերիների գործը: Նրա անունը հայտնվել էԵԽԽՎ Իրավական և մարդու իրավունքների հարցերով կոմիտեի՝ Ադրբեջանի քաղբանտարկյալների խնդրին նվիրված զեկույցում, որտեղ նա հիշատակվում է որպես քաղաքական գործերը քննող և, ըստ էության, քաղաքական պատվեր կատարող դատավոր:
Աղաևի անունը ներառված է նաև Միացյալ Նահանգների՝ «Ադրբեջանի դեմ պատժամիջոցների վերանայման մասին 2024 թվականի ակտում», որը պահանջում է երկրի նախագահից «Մագնիտսկու ակտի» պատժամիջոցները կիրառելադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնq Արցախի հայերի նկատմամբ էթնիկ զտում են իրականացրել և որոնք շարունակում են ճնշում գործադրել Ադրբեջանի քաղաքական ընդդիմության նկատմամբ։
Հիշեցնենք, որ նախորդ նիստում Ռուբեն Վարդանյանը դատական կոլեգիային բացարկ հայտնելու միջնորդություն էր ներկայացրել, որը սակայն մերժվել էր:
Հունվարի 17-ից մեկնարկած հայերի նկատմամբ «դատական նիստերը» վերոնշյալ կենսագրությամբ դատավորի նախագահությամբ շարունակվում են անցկացվել փակ՝ միայն ադրբեջանական պետական լրատվամիջոցների մասնակցությամբ, իսկ որևէ անկախ դիտորդ հնարավորություն չունի ներկա գտնվել այնտեղ:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-19 11:07
Заявление Министерства Азербайджана о том, что 18 марта в период с 16:40 до 18:30 подразделения ВС РА открыли огонь в направлении азербайджанских позиций, расположенных в восточной части приграничной зоны, не соответствует действительности", сообщили в армянском оборонном ведомстве.
-
2025-03-19 11:05
Оппозиционный мэр Стамбула Экрем Имамоглу задержан по делу об организации, занимающейся коррупцией и подкупом. Об этом сообщают турецкие СМИ со ссылкой на прокуратуру города.
-
2025-03-19 11:02
Против генерального прокурора Анны Вардапетян подан очередной иск. Новости Армении - NEWS.am стало известно об этом после изучения данных, опубликованных в судебной информационной системе.
-
2025-03-19 11:00
Переговоры о прекращении огня с участием украинских официальных лиц продолжатся в воскресенье в городе Джидда в Саудовской Аравии, заявил спецпосланник президента США Дональда Трампа по Ближнему Востоку Стив Уиткофф.