Իրանը վերահաստատում է իր դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ
Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մաջիդ Թախտ-Ռավանչին վերահաստատել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է պահպանել իր դիրքորոշումը տարածաշրջանի աշխարհաքաղաքականության անփոփոխելիության վերաբերյալ։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական Irna գործակալությանը, այս մասին նա նշել է Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպման ընթացքում՝ ընդգծելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները։ Մաջիդ Թախտ-Ռավանչին ընդգծել է, որ երկու երկրների միջև համագործակցության համար առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները։
Գրիգոր Հակոբյանն իր հերթին շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանի կառավարության և ժողովրդի համար Իրանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունների խորացումը մեծ կարևորություն ունի։
Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ՝ ընդգծելով երկկողմ և բազմակողմ համագործակցության կարևորությունը տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման գործում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-21 09:00
Сборная Армении в рамках первого стыкового матча плей-офф Лиги наций на «Республиканском» стадионе встретилась с командой Грузии и потерпела поражение со счетом 0:3.
-
2025-03-21 08:59
Лидеры Евросоюза, за исключением премьера Венгрии Виктора Орбана, заявляют, что готовы усилить давление на Россию посредством дальнейших санкций, поскольку переговоры на высшем уровне выявили географический раскол в вопросе перевооружения Европы, сообщает The Guardian.
-
2025-03-21 08:57
В Москве 20 марта состоялись политические консультации между министерствами иностранных дел Республики Армения и Российской Федерации. Делегации возглавляли замглавы МИД Армении Мнацакан Сафарян и заместитель министра ИД России Михаил Галузин. Об этом сообщает пресс-служба МИД Армении.
-
2025-03-21 08:56
Турецкая полиция применила резиновые пули и слезоточивый газ, когда демонстранты протестовали у здания мэрии Стамбула против ареста мэра Экрема Имамоглу, сообщили корреспонденты AFP с места происшествия.