Последние новости

Կիևը վերլուծում է հազվագյուտ մետաղների մասին համաձայնագրի նախագիծը. Զելենսկին՝ Թրամփին

Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հայտնել է, որ Կիևը սկսել է վերլուծել հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագրի նախագիծը: Վերջնական պատասխանը կտրվի Մյունխենում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դևիդ Վենսի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի վարչակազմի աղբյուրին։

Ավելի վաղ Թրամփը Զելենսկուն խնդրել էր «ինչ-որ բան տալ Ուկրաինայի վրա ծախսված գումարի դիմաց»՝ հիշատակելով օգտակար հանածոները։ Ավելի ուշ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ Զելենսկին նախնական համաձայնություն է տվել փոխանցելու մոտ 500 միլիարդ դոլարի ռեսուրսներ։

Նշենք, որ փետրվարի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկարատև հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են անհապաղ բանակցություններ սկսել Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ: Թրամփը նշել է, որ Պուտինի հետ քննարկել է ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը, իսկ ավելի ուշ նա հայտնել է Վլադիմիր Զելենսկու հետ կայացած զրույցի մասին:

Sputnik Արմենիա

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ