Ռուսական տունը և ՀՀ ԳԱԱ գիտակրթական կենտրոնը համատեղ ծրագրեր կիրականացնեն
Հայաստանում Ռուսական տունը և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը համագործակցության համաձայնագիր են ստորագրել:
Փաստաթուղթն ուղղված է գիտության, կրթության, զբոսաշրջության և մշակութային փոխանակման ոլորտներում փոխգործակցության ամրապնդմանը:
Համաձայնագիրը նախատեսում է համատեղ հետազոտական նախագծեր, գիտաժողովների և սեմինարների կազմակերպում: Կողմերը հատուկ ուշադրություն կդարձնեն երիտասարդ մասնագետներին աջակցելուն։
«Այս համագործակցությունն իսկապես կարևոր է, քանի որ զբոսաշրջությունը մեզ համար առաջնային նշանակություն ունի ինչպես երկրի մակարդակով, այնպես էլ մեր կենտրոնում։ Այդ պատճառով էլ երբ խոսվեց այս ծրագրի մասին, ես անմիջապես դրական արձագանքեցի, քանի որ այն կարող է ստեղծել հնարավորություններ, որոնք կնպաստեն զբոսաշրջության ոլորտում դրական փոփոխություններին ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում»,-նշել է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանը։
Նախորդ տարիներին ավելի մեծ ուշադրություն էր դարձվում մշակութային նախագծերին, բայց վերջերս հիմնական շեշտը դրվում է գիտության վրա:
«Եվ մենք հիմա մասնագետներ ունենք, որոնք կարող են դա իրականացնել բարձրագույն մասնագիտական մակարդակով»,-ասել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։
Առաջին համատեղ նախագիծը կլինի «Զբոսավարների դպրոցը», որի շրջանակում Գյումրիում վերապատրաստման դասընթացներ կկազմակերպվեն զբոսավարների համար:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 19:56
Главы патриархатов и предводители церквей Иерусалима решительно осудили теракт в православной церкви Св. Ильи в Дамаске, выразили поддержку верующим, подтвердили солидарность с патриархом Антиохийским Иоанном X (храм принадлежит указанному патриархату).
-
2025-06-23 19:54
Армения и Грузия договорились о правилах транзита армянского коньяка через территорию Грузии в третьи страны. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян по итогам визита армянской делегации в Тбилиси.
-
2025-06-23 19:52
Решением премьер-министра Никола Пашиняна от 23 июня Ваан Акопян освобожден от должности таможенного атташе посольства Республики Армения в Российской Федерации.
-
2025-06-23 19:51
Высший судебный совет (ВСС) отклонил ходатайство министра юстиции Србуи Галян о привлечении к дисциплинарной ответственности трёх судей. Об этом сообщает пресс-служба ВСС.