Բաքվում շարունակվում է Վարդանյանի գործով «դատը». նա հրաժարվել է հանրային պաշտպանից
Ադրբեջանում շարունակվում է Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի գործով «դատավարությունը»։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Նշվում է, որ դատավարության սկզբում Ռուբեն Վարդանյանն ու իր փաստաբան Աբրահամ Բերմանը խնդրել են առանձին հանդիպում կազմակերպելու պայմաններ ստեղծել։ Դատարանը բավարարել է խնդրանքը։
Նիստի ընթացքում Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ ինքը հրաժարվում է պետության կողմից տրամադրված հանրային պաշտպան Ազեր Մագերամովի ծառայություններից, և որ իր շահերը պաշտպանելու է միայն իր պայմանագրային փաստաբան Աբրահամ Բերմանը։
Մեղադրող կողմն ու տուժողի ներկայացուցիչը չեն առարկել։ Դատարանը տեղում քննարկել և բավարարել է միջնորդությունը։
Նիստը շարունակվել է մեղադրական ակտի եզրափակիչ մասի հրապարակմամբ:
Ռուբեն Վարդանյանին մեղադրում են Ադրբեջանի քրեական օրենսգրքի 16 հոդվածով։ Մեղադրանքների թվում է «արտերկրում Ադրբեջանի դիվանագետների դեմ «Նեմեսիս-2» ահաբեկչական գործողություն նախաձեռնելը»։
Բացի այդ, ադրբեջանական իշխանությունները պնդում են, որ «Ադրբեջանի տարածքում ստեղծված հանցավոր համայնքը» գործել է Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի, ԼՂՀ նախկին քարտուղարներ Վիտալի Բալասանյանի և Արշավիր Ղարամյանի, գրող Զորի Բալայանի, ՀՀ ՊՆ նախկին ղեկավար Սեյրան Օհանյանի, Հայաստանի և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի և այլոց գլխավորությամբ։
Նպատակը եղել է «Ադրբեջանի դեմ ռազմական ագրեսիան և ադրբեջանական հողերի օկուպացիան»։
Վարդանյանի գորով հաջորդ «դատական նիստը» նշանակված է փետրվարի 17–ին։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում են Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատական լսումները: Մեղադրյալների թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը և Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի «գործն» առանձնացվել է առանձին վարույթ: Չնայած իր գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը առանձին դիտարկել:
Ավելի վաղ իրավապաշտպանները հայտնել էին, որ Վարդանյանին իր «գործի» աղավաղված թարգմանությունն են տրամադրել. որոշ հատվածներում հղումներ են եղել նույնիսկ ոչ թե Ադրբեջանի, այլ Բելառուսի օրենսդրությանը:
Բացի այդ, պարզվել է, որ ադրբեջանական դատարանը մերժել է պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները նախկին պետնախարարի շինծու գործով պատճեններ ստանալու և տեսագրությունների բովանդակությանը ծանոթանալու վերաբերյալ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-14 19:49
Генсек НАТО Марк Рютте подтвердил, что вопрос вступления Украины в альянс больше не стоит на повестке дня.
-
2025-03-14 19:46
Министр иностранных дел Грузии Мака Бочоришвили прияла чрезвычайного и полномочного посла США в Грузии с Робин Данниган с кем обсудила повестку дня сотрудничества двух стран, сообщает пресс-служба МИД Грузии.
-
2025-03-14 19:43
Пресс-секретарь Белого дома Каролин Левитт уточнила, что с президентом РФ Владимиром Путиным говорил не американский лидер Дональд Трамп, а его советник Стив Уиткофф, ранее посетивший Москву.
-
2025-03-14 19:41
Генеральный секретарь НАТО Марк Рютте заявил, что отношения с Россией должны быть в конечном итоге нормализованы после окончания войны в Украине.