Արցախի խորհրդարանը դատապարտել է արցախցիների մասին Ալեն Սիմոնյանի հայտարարությունները
Արցախի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ դատապարտել են դատապարտել են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի արտահայտությունները՝ Արցախի ժողովրդի նվաստացման փորձերի վերաբերյալ:
Հայտարարությունը ստորագրել են 24 պատգամավորներ, այդ թվում՝ Արցախի ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Բագունցը։
Պատգամավորները շեշտել են, որ ՀՀ ԱԺ նախագահի նման մոտեցումն ու մտածելակերպը բացահայտում են ՀՀ իշխանությունների միտումը հայ ժողովրդի զանազան հատվածների մեջ պառակտում սերմանելու հարցում:
«Արցախի համար ազգային- ազատագրական պայքարը, անկախ հանրապետության կայացումը, արյան ու քրտինքի գնով մինչև վերջին շունչը պայքարի արդյունքն է: Այդ փաստի ուրացումն ազգադավ կեցվածք է և թշնամու քարոզչության արդյունք:Նման արտահայտությունները ոչ այլ ինչ են, քան սրբապղծություն հայրենիքի համար նահատակված հայորդիների հանդեպ»,- ասվում է հայտարարության մեջ:
Փետրվարի 11-ին ՀՀ ԱԺ նախագահը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ե՞րբ կարող է վերադառնալ Արցախ, հայտարարել էր, որ պետք էր մինչև վերջն մնալ ու կռվել Արցախի համար։ Փետրվարի 12-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել էր, որ արցախցիներն ամեն ինչ արել են իրենց հայրենիքում մնալու համար և կոչ էր արել Սիմոնյանին ներողություն խնդրել արցախցիներից։ Սիմոնյանի հայտարարությունը քննադատել էր նաև Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ այն անվանելով «տիեզերական մակարդակի ստորություն»։ Խոսնակի հայտարարությունները դատապարտել էր նաև Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".