Կրեմլ․ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները պայմանավորվել են հանդիպում անցկացնել երրորդ երկրում
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները պայմանավորվել են օպերատիվ համաձայնեցնել և հանդիպում անցկացնել երրորդ երկրում։ Դեռ որոշված չէ, թե կոնկրետ որտեղ նրանք կհանդիպեն, սակայն այլ տարբերակների թվում քննարկվում է նաև Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքը, ըստ «Коммерсантъ»-ի՝ հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա միաժամանակ հավելել է, որ Պուտինն ԱՄՆ այցելելու, իսկ Թրամփը՝ Ռուսաստան այցելելու վավերական հրավեր ունի։
«Այդ հանդիպումը տեղի կունենա, ըստ նախագահների ծրագրի, ավելի վաղ, քան, ինչպես ասում են դիվանագետները, բարեպատեհ այցերի փոխանակումը», - լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Պեսկովը պարզաբանել է, որ պետությունների ղեկավարների հնարավոր այցերը Միացյալ Նահանգներ և Ռուսաստան տեղի կունենան երրորդ երկրում անցկացվելիք գագաթնաժողովից հետո։
Խոսելով Սաուդյան Արաբիայի մասին՝ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ թագավորությունը լավ գործընկեր է թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի համար, և որ պետության մայրաքաղաքում հանդիպումը ձեռնտու է բոլոր կողմերին։ «Բայց քանի դեռ որոշումը դեռ վերջնական տեսքի չի բերվել, դա արդեն արվելու է աշխատանքային մակարդակով», - նշել է Պեսկովը։
Ավելի վաղ Թրամփը լրագրողներին հայտնել էր, որ իր առաջին հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի շուրջ պայմանավորվել են այսօր անցկացված հեռախոսազրույցի ժամանակ, տեղի կունենա Սաուդյան Արաբիայում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".