ՔՊ-ականներն փակ հանդիպման են հրավիրել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այսօր ԱԺ–ում փակ հանդիպման են հրավիրել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին: Այս մասին գրում է հայկական մամուլը։
Օրակարգում մի քանի անգամ հետաձգված ու այդպես էլ անորոշ մնացած «Առողջության համապարփակ ապահովագրության» ծրագիրն է լինելու:
«Ակնհայտ է, որ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում հատկապես Արսեն Թորոսյանի նշանակվելուց հետո Անահիտ Ավանեսյանին լավ օրեր չեն սպասվում»,– գրում է «ժողովուրդ» օրաթերթը:
«Հրապարակն» էլ գրում է, որ անգամ ՔՊ-ի ներսում միանշանակ չեն վերաբերվում այս գործընթացին, քանի որ ապահովագրական ֆոնդերի տնօրինումը մասնավորին կամ պետությանը հանձնելու հարցում կան տարաձայնություններ:
Առողջության համապարփակ ապահովագրությունը պետք է ներդրվեր դեռևս 2023 թվականին, ապա 2024 թվականի հուլիսին, հետո՝ 2025 թվականի հունվարի մեկին, բայց այդպես էլ մնաց օդում կախված:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել էր, թե 2025-ի բյուջեով առողջության համապարփակ ապահովագրության համար գումար նախատեսված չէ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-21 09:00
Сборная Армении в рамках первого стыкового матча плей-офф Лиги наций на «Республиканском» стадионе встретилась с командой Грузии и потерпела поражение со счетом 0:3.
-
2025-03-21 08:59
Лидеры Евросоюза, за исключением премьера Венгрии Виктора Орбана, заявляют, что готовы усилить давление на Россию посредством дальнейших санкций, поскольку переговоры на высшем уровне выявили географический раскол в вопросе перевооружения Европы, сообщает The Guardian.
-
2025-03-21 08:57
В Москве 20 марта состоялись политические консультации между министерствами иностранных дел Республики Армения и Российской Федерации. Делегации возглавляли замглавы МИД Армении Мнацакан Сафарян и заместитель министра ИД России Михаил Галузин. Об этом сообщает пресс-служба МИД Армении.
-
2025-03-21 08:56
Турецкая полиция применила резиновые пули и слезоточивый газ, когда демонстранты протестовали у здания мэрии Стамбула против ареста мэра Экрема Имамоглу, сообщили корреспонденты AFP с места происшествия.