Բաքուն պարտադրված հաշվի է նստելու իր «սև ցուցակում» ընդգրկված Գաբբարդիի հետ
Ադրբեջանական վայնասունը չտվեց իրենց ցանկալի արդյունքը, Արցախ այցելած և Ադրբեջան սև ցուցակում հայտնված ԱՄՆ նախկին կոնգրեսական Թուլսի Գաբբարդին նշանակվել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում։
Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբն ակնկալում է, որ Գաբբարդին համապարփակ հետաքննություն կսկսի ԱՄՆ հետախուզության, քաղաքականության և արտաքին օգնության ձախողումների վերաբերյալ, որոնք նպաստել են Ադրբեջանի կողմից Արցախի բնիկ հայ բնակչության ցեղասպանական էթնիկ զտմանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները, հատուկ հանձնարարությամբ, տեղեկատվական գրոհ էին սկսել Թուլսի Գաբբարդիի դեմ՝ մեծ հրճվանքով լուսաբանելով այն, որ դեմոկրատ կոնգրեսականը հարցաքննվել է Սենատի հետախուզության հանձնաժողովի կողմից։ Ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, թե նրան հարցեր են ուղղվել Ռուսաստանի մասին, քննարկել նրա բացահայտ աջակցությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի դեմ նրա պատերազմին:
Նաև նեղսրտել էին՝ ամերիկացի սենատորները հարց չեն ուղղել նրան՝ կապված նրա Արցախ այցելության հետ՝ դա մեկնաբանելով, որ սենատորները «կամ չեն հիշել այդ մասին, կամ այս փուլում չի հետաքրքրել նրանց»։
Ադրբեջանական այս հիստերիայից հետո հայտնի դարձավ, որ Գաբբարդին ոչ միայն նշանակվել է, նաև Թրամփն է հեռախոսազրույց ունեցել Պուտինի հետ ու հիմա մնում է հասկանալ, թե ինչ պետք է անի Բաքուն իր սև ցուցակի հետ՝ արգելելո՞ւ է ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրենին մուտք գործել Ադրբեջան, թե իրենք իրենց ձեռքով կպատռեն այն։
«Փաստինֆո»
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.