Երևանում բռնության են ենթարկել 97 համարի ավտոբուսի վարորդին
Երևանում բռնության են ենթարկել 97 համարի ավտոբուսի վարորդին։ Այս մասին հայտնում է քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նա նշում է, որ միջադեպը եղել է այն բանից հետո, երբ նա ուղևորներին հորդորել է վճարում կատարել։ Դրանից հետո վեճ է սկսվել վարորդի և երեք ուղևորի միջև։
Հայկ Կոստանյանը հայտնում է, որ վիճաբանության ընթացքում բռնության է ենթարկվել նաև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեկ այլ վարորդ։
«Հանրային տրանսպորտից օգտվելիս վճարումը պարտադիր է, և յուրաքանչյուրի պարտքն է կատարել սահմանված կանոնները»,–շեշտում է քաղաքապետի խոսնակը։
Միջադեպի կապակցությամբ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։
Հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարի 1-ից ներդրվել է ուղետոմսի նոր սակագին` 150 դրամ և կգործի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։ Դրանից բացի, 2025 թվականի հունվարի 1-ից փետրվարի 28-ը 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսեր ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կունենան նաև լրացուցիչ 30-օրյա ժամկետ։
Ընդդիմադիր մի շարք քաղաքական ուժերը փետրվարի 1–ից բողոքի ակցիաներ են անցկացնում Երևանի հասարակական տրանսպորտում` հորդորելով ուղևորներին կամ չվճարել թանկացված ուղևորավարձը, կամ 100 դրամ վճարել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.