Последние новости

ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՑՈՒՅՑ ՏՎԵ՞Ց «ԵԼՔԸ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պուտինի և Թրամփի պայմանավորվածությունները որևէ բան փոխո՞ւմ են Հայաստանի համար

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

 

«Եվրոպայում և Ուկրաինայում դեռևս շարունակում են «մարսել» փետրվարի 12-ի իրադարձությունները։ Եվ ահա թե ինչ է պատահել. Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները ոչ միայն զրուցել են, ինչպես դա քանիցս եղելէ Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո (ինչի մասին նա բազմիցս ակնարկել է), այլև տարածել

են պաշտոնական հաղորդագրություններ հեռախոսազրույցից հետո։

Կրեմլի և Սպիտակ տան հայտարարություններից պարզ դարձավ, որ Թրամփը Պուտինին ասել է՝ Ուկրաինայում ռազմական գործողությունները շուտափույթ դադարեցնելու անհրաժեշտություն կա, ՌԴ նախագահը համաձայնել է Թրամփի հետ, որ Ուկրաինայում երկարատև կարգավորման կարելի է հասնել բանակցությունների միջոցով։ Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցում պայմանավորվել են կազմակերպել անձնական հանդիպում, ավելին՝ Վլադիմիր Պուտինը հրավիրել է Թրամփին Մոսկվա։

Գրեթե ամբողջ աշխարհի մամուլը մեկնաբանել է ՌԴ և ԱՄՆ նախագահների բանակցությունների թեման, սակայն ամենայն հավանականությամբ իրավիճակը առավելագույնս նկարագրել է գերմանական Bild պարբերականը՝ «Պուտինը հաղթում է: Ուկրաինան և Եվրոպան չեն լինելու բանակցությունների սեղանի շուրջ։ Պարզապես ստիպված կլինեն ընդունել բանակցությունների արդյունքը»։ Եվրոպացիների շոկն այնքան մեծ էր, որ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի պատճառով եվրոպական մամուլը պատշաճ ուշադրության չարժանացրեց Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հայտարարությանը, համաձայն որի՝ ազդարարեց ամերիկյան ներկայության ծավալների նվազեցման մասին Եվրոպայում։

«Մենք այսօր հավաքվել ենք այստեղ՝ ուղղակի և աներկբա հայտարարելու համար, որ ռազմավարական իրականությունները թույլ չեն տալիս Ամերիկայի Միացյալ Նահանգներին կենտրոնանալ Եվրոպայի անվտանգության վրա», — Շտուտգարտում լրագրողների հետ շփման ժամանակ հայտարարել է Պենտագոնի ղեկավարը, ընդգծելով, որ ԱՄՆ-ը փոխում էկենտրոնացումը սեփական սահմանների անվտանգության վրա։

«Մենք բախվում ենք նաև համազոր մրցակցի հետ՝ կոմունիստական Չինաստանի տեսքով, որը կարող է և մտադրվածէ սպառնալ մեր հայրենիքին և ազգային հիմնական շահերին հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Այսուհետ Վաշինգտոնի առաջնահերթությունը Չինաստանի հետ պատերազմի կանխարգելումն է Խաղաղօվկիանոսում», — նշել է նա և կոչ արել դաշնակիցներին «աշխատանքների բաժանման»։

«ԱՄՆ-ը զբաղվում է կանխարգելմամբ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, իսկ եվրոպական երկրները՝ Եվրոպայում», — հայտարարել է Փիթ Հեգսեթը։

Մինչ Հայաստանի իշխանությունները փորձում էին համոզել իրենց և երկրի բնակչությանը, որ «Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասից», «անսպասելի» ստացվեց այնպես, որ կարող է հեռանալ ԱՄՆ-ը, և հեռանալ Եվրոպայից։

Պուտինի և Թրամփի պայմանավորվածությունները որևէ բան փոխո՞ւմ են Հայաստանի համար։ Հատկապես այն իրավիճակում, երբ չնայած ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև մոտենում է աշխարհաքաղաքական բախման հանգուցալուծումը, որը կարող է հանգեցնել «Նոր Յալթային» (այսինքն՝ նոր սահմանների և միջազգային հարաբերությունների նոր համակարգի ձևավորմանը), Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախօրեին առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «ԵՄ-ին միանալու գործընթաց սկսելու մասին» օրենքի նախագծին։ Գործընթաց, որը պետք է հանգեցնի ԵՄ-ին անդամակցության հայտի վերաբերյալ հանրաքվեի նշանակման։ Եվ սա այն իրավիճակում, երբ ԵՄ-ը չի գտնում իր տեղն անգամ ԱՄՆ-ի և ՌԴ-ի բանակցությունների սեղանի շուրջ՝ Եվրոպայում անվտանգության ճարտարապետության հարցով…

Ինչպե՞ս դուրս գալ այս իրավիճակից։ Հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների ձգտումները՝ ինտեգրվել թյուրքական աշխարհին, հնարավոր ելքը իրենց համար կարող է թվալ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի առաջարկը՝ միացնել Գազայի հատվածը Թուրքիային։

«Թուրքիան, որպես Օսմանյան կայսրության օրինական իրավահաջորդ, պետք է համերաշխ վերաբերվի Գազայի հատվածի բնակիչներին…

Թող Գազայի հատվածի բնակիչները անցկացնեն հանրաքվե և միանան Թուրքիային՝ որպես ինքնավար տարածաշրջան, մինչև Պաղեստինյան պետության ստեղծումը: Որոշումը Գազայի բնակիչների ձեռքերում է», — ասել է նա։

Ինչո՞ւ Գազան կարող է միանալ Թուրքիային, իսկ Փաշինյանի «իրական Հայաստանը» չի կարող։ Առավել ևս, որ «իրական Հայաստանի» այս գաղափարի աղբյուրները կարող են տանել մեզ թուրքական Seta վերլուծական կենտրոնի աշխատանքին, որն իր 2025թ իրավիճակի աշխարհաքաղաքական վերլուծության մեջ օգտագործում է հենց այս տերմինը, ավելին՝ գովում է Փաշինյանին, որ նա կարողացավ բաժանել «պատմական Հայաստանը» «իրական Հայաստանից»։

Պուտինի և Թրամփի զրույցի համատեքստում կարելի է ենթադրել՝ Ալեն Սիմոնյանի ագրեսիան և Նիկոլ Փաշինյանի նյարդային պահվածքը ԱԺ-ում պայմանավորված են նրանով, որ անգամ նրանք են հասկանում՝ իրավիճակն ապացուցում է, որ Հայաստանի շանսերը Ղարաբաղը պահելու համար շատ ավելի մեծ էին, քան այն կորցնելու։ Եվ շուտով, հնարավոր է, ստիպված կլինեն բացատրել, թե ինչպես ստացվեց, որ Ղարաբաղն արդեն չկա, իսկ նրանք դեռևս կան։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Alpha News

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ