ԱՄՆ 14 նահանգների դատախազները դատական հայց են ներկայացրել Մասկի և Թրամփի դեմ
ԱՄՆ 14 նահանգի դեմոկրատ դատախազները հայց են ներկայացրել ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ՝ պնդելով, որ Մասկի լիազորությունները գործակալությունում խախտում են երկրի Սահմանադրությունը, ուրբաթ հաղորդում է NBC News-ը։
«Մեր երկրի հիմնադիրները վրդովված կլինեին (...)՝ իմանալով, որ ժողովուրդն այժմ ենթարկվում է մի չընտրված միլիարդատիրոջ քմահաճույքին», - ասել է Արիզոնայի գլխավոր դատախազ Քրիս Մեյսը։
Գլխավոր դատախազները պնդում են, որ Թրամփը խախտել է Սահմանադրության՝ նշանակումների մասին դրույթը՝ ստեղծելով DOGE-ը՝ ոչ պաշտոնական կառավարական գործակալություն՝ առանց Կոնգրեսի հավանության և Մասկին տալով ամբողջական լիազորություններ՝ առանց Սենատի լսումների:
Հայցը ներկայացնող նահանգները պահանջում են դատարանի որոշում, որը թույլ չի տալիս Մասկին փոփոխություններ կատարել կառավարության ֆինանսավորման մեջ, խզել պայմանագրերը դաշնային աշխատակիցների հետ և այլն:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայցն անվանել է «նախագահ Թրամփի դեմ արդարադատության զենքի կիրառման շարունակություն»:
«Սպիտակ տունը կշարունակի հետամուտ լինել այս գործերին դատարանում, և մենք ակնկալում ենք, որ կարդարացվենք», - ասվում է նա հայտարարության մեջ:
Հայցը DOGE-ի վերաբերյալ Թրամփի վարչակազմի դեմ դատական հայցերի շարքից վերջինն է: Հինգշաբթի օրը մի խումբ պետական աշխատակիցներ հայց են ներկայացրել՝ փորձելով արգելել Մասկին և DOGE-ին հասնաելիություն ունենալ տվյալներ և զրկել նրան դաշնային աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու լիազորությունից՝ «մինչև Մասկի նշանակումը պատշաճ կերպով հաստատվի՝ համաձայն ԱՄՆ Սահմանադրության»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".