Մարկեդոնով. Փաստ չէ, որ Հայաստանի համար հեշտ է լինելու եվրաինտեգրման գործընթացը
Փետրվարի 12-ին Հայաստանի Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ քվեարկել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը։ Քաղաքական անակնկալներ չեղան. Ե՛վ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և՛ նրա գործընկեր պատգամավորներն արդեն մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են իրենց դիրքորոշումներն այս հարցում։ Դրանով իրենց գործն արդարացնելու համար նրանք հիմնվում են ստորագրահավաքի հասարակական նախաձեռնության վրա՝ եվրաինտեգրման մասին օրինագիծը խորհրդարան ներկայացնելու համար։ Այս մասին սոցցանցերում գրել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
«Եկեք դիտարկենք այս խնդրի երկու ասպեկտ. Առաջինը Ազգային ժողովում քվեարկության արդյունքներն են. Ո՞վ և ինչպե՞ս նպաստեց դրական որոշմանը։ 107 պատգամավորներից «եվրոպական նախագծին» աջակցել են 63-ը։ Այս որոշման առաջամարտիկները «Քաղաքացիական պայմանագիր» իշխանամետ կուսակցության ներկայացուցիչներն էին։ Այնուամենայնիվ, սպասելի էր:
Ընդդիմությունն էլ իրեն կանխատեսելի պահեց. «Պատիվ ունեմ» խմբակցությունը (6 մանդատ) հայտարարեց, որ չի սատարելու նախաձեռնությանը։ Խորհրդարանական «Հայաստան» խմբակցությունը (28 պատգամավոր) հայտարարեց քվեարկությունը բոյկոտելու մասին։ Այս երկու ուժերն էլ ժամանակ առ ժամանակ փորձում են ապստամբել, բայց ամեն անգամ նահանջում են իշխանամետ ուժերի առաջ։ Փողոցի գործոնն էլ չի աշխատում։ Եվ կարծես թե այս փուլում նման գործողությունները ընդդիմության կողմից նույնիսկ լուրջ չեն դիտարկվում։ Ինչ էլ որ լինի, հնարավոր չէ խոսել համընդհանուր միաձայնության և հայկական բոլոր ուժերի ոգևորության մասին։
Երկրորդ ասպեկտը պակաս կարևոր չէ. Ինչպե՞ս են Հայաստանի իշխանությունները տեսնում իրենց եվրոպական հեռանկարը։ Այսօր դա ավելի շատ դիտարկվում է որպես ամեն լավի միավորում ընդդեմ ամեն վատի։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ իր երկիրը շարունակելու է համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ (կարդացեք՝ Ռուսաստանի հետ՝ որպես հիմնական գործընկեր): Բայց Մոսկվայում նախարարի ոգևորությունը լիովին չեն կիսում՝ մատնանշելով եվրոպական և եվրասիական ինտեգրման անհամատեղելիությունը։
Երևանը Ադրբեջանի հետ հակամարտության փաստացի կիսատ գործի և անվտանգության բացակայության պայմաններում փորձում է ինչ-որ փոխհատուցման մեխանիզմներ գտնել։ Իսկ սահմանին ԵՄ առաքելության առկայությունը նրան լավ լուծում է թվում։ Բայց առաքելությունն ու հակամարտությունների լուծումը մի փոքր տարբեր են:
Ավելին, եվրաինտեգրումը գծային և անշրջելի գործընթաց չէ (տես հարևան Վրաստանի օրինակը), և պոտենցիալ թեկնածուի ցանկություններից բացի, կան նաև հենց ԵՄ-ի ձգտումները։ Սակայն Հայաստանի ղեկավարությունն ընտրել է իր գիծը և հետևում է դրան՝ չընդունելով քննադատական փաստարկները։ Եվս մեկ քայլ և եվրաինտեգրումը կլինի, բայց փաստ չէ, այս ողջ գործընթացը կլինի հեշտ և հստակ իր հետևանքներով»,- գրել է Սերգեյ Մարկեդոնովը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-14 19:49
Генсек НАТО Марк Рютте подтвердил, что вопрос вступления Украины в альянс больше не стоит на повестке дня.
-
2025-03-14 19:46
Министр иностранных дел Грузии Мака Бочоришвили прияла чрезвычайного и полномочного посла США в Грузии с Робин Данниган с кем обсудила повестку дня сотрудничества двух стран, сообщает пресс-служба МИД Грузии.
-
2025-03-14 19:43
Пресс-секретарь Белого дома Каролин Левитт уточнила, что с президентом РФ Владимиром Путиным говорил не американский лидер Дональд Трамп, а его советник Стив Уиткофф, ранее посетивший Москву.
-
2025-03-14 19:41
Генеральный секретарь НАТО Марк Рютте заявил, что отношения с Россией должны быть в конечном итоге нормализованы после окончания войны в Украине.