Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ․ ԱՆԳԱՄ ԻՆՁ ԵՆ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԱՄՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ, ԻՍԿ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ՝ ՈՉ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը Alpha News-ի ուղիղ եթերում Վլադիմիր Պուտին-Դոնալդ Թրամփ հեռախոսազրույցն անվանել է պատմական իրադարձություն ու նշել, որ այդ երկու ղեկավարների սեղանին է դրվելու նաև Հայաստանի ճակատագիրը։
«Ամբողջ աշխարհի աչքերն ուղղված են Թրամփին ու Պուտինին։ Նրանք են որոշելու աշխարհի ապագա կարգը՝ գոնե 10-15 տարվա համար։ Այսինքն՝ նրանք են որոշելու, թե ցանկացած ռեգիոնում ինչ է լինելու։ Ցավոք սրտի, մենք այդ սեղանին ոչ թե բանակցողի դերում կլինենք, այլ սեղանի վրա մեզ կկիսեն, մեր հարցերը, ինչպես միշտ, լուծելու են առանց մեզ։ Մենք սպասելու ենք միջանցքում»,- նշել է Խաչիկյանը։
Մեր զրուցակիցն ընդգծել է, որ այս ամենում մեղավոր է ՀՀ իշխանությունը, որովհետև խզել է դաշնակցային հարաբերությունները պաշտոնական Մոսկվայի հետ։
«Չունենք ոչ ռեալ դաշնակցային հարաբերություններ ոչ Պուտինի, ոչ էլ Թրամփի հետ, քանի որ մեր հանճարեղ կառավարությունն ամեն ինչ տապալել է։ Տեսանք՝ ինչպես Փաշինյանին ընդունեցին Վաշինգտոնում, ամերիկյան որևէ թերթ անգամ չգրեց նրա այցի մասին, անգամ ինձ են դիմավորում ԱՄՆ օդանավակայանում, իսկ Փաշինյանին՝ ոչ»,- ասել է Արթուր Խաչիկյանը։
Ըստ քաղաքագետի՝ Իսրայելի օգնությամբ առաջին հերթին լուծելու են «Զանգեզուրի միջանցքի» հարցը՝ հօգուտ Ադրբեջանի։
«Երկու գլխավոր խաղացող հիմա որոշելու է բոլորի բախտը ու մենք երկուսի հետ էլ ինչպես միշտ տապալել ենք մեր հարաբերությունները։ Առաջինը լինելու է Զանգեզուրի հարցը։ Ցավոք սրտի, ԱՄՆ արտաքին քաղաքականությունը վերահսկվում է Իսրայելի կողմից։ Ու նրա ամենամոտ դաշնակիցը Ադրբեջանն է։ Նրանց լոբբիստներն իրար հետ են աշխատում։ Այսինքն՝ Ադրբեջանը շատ լուրջ լծակներ ունի Վաշինգտոնում։ Հնարավոր է, որ ճնշում կգործադրվի՝ լուծելու «Զանգեզուրի միջանցքի» հարցը՝ ի շահ Ադրբեջանի»,- եզրափակել է Արթուր Խաչիկյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-15 17:32
15 марта 1921 года на улице Гарденберг в Берлине был убит один из главных организаторов Геноцида армян — министр внутренних дел Османской империи Мехмед Талаат-паша.
-
2025-03-15 15:46
Постоялец из Турции, устроивший дебош в ереванской гостинице "Лондон", извинился перед ее персоналом и владельцами. Об этом написал на своей странице в facebook совладелец гостиницы Геворк Барсегян, комментируя распространившиеся с утра сведения об инциденте.
-
2025-03-15 15:45
Алиев утвердил присоединение Азербайджана к Уставу «Исламской восьмерки» (D-8), сообщают азербайджанские СМИ.
-
2025-03-15 15:41
Президент США Дональд Трамп в пятницу вечером подписал указ, который предписывает сократить работу еще семи государственных агентств, включая и отвечающее за работу финансируемых государством СМИ - Радио "Свобода" и "Голоса Америки".