Պողոսյան.Եթե պարզվի, որ Բելառուսում Ադրբեջանի պահանջով ձերբակալվել է հայ բլոգեր, դա ՀՀ անվտանգության դեմ ուղղված քայլ է
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Ըստ տեղեկությունների, Բելառուսում Ադրբեջանի պահանջով ձերբակալվել է Белла Белла -ը (հայ բլոգեր)։ Որևէ այլ տեղեկություններ ցավոք սրտի մենք չունենք։
Այս հանգամանքը ունի մի քանի ազդեցություն, որոնցից ամենաակնհայտը այն է, որ Բելառուսն հայերի համար այլևս անվտանգ չէ։
Հաջորդը վտանգավոր նախադեպի ստեղծումն է. Ադրբեջանը կարող է գնալ բոլոր հայերի հետևից: Սրա մասին օրեր առաջ գրառում կատարել էի։ Ադրբեջանը փորձում է վախի տարածման միջոցով լռեցնել մեզ` բոլորիս և ենթարկել իր կամքին։
Սա պարզապես իշխանություն-ընդդիմություն հարց չէ, սա ՀՀ ազգային անվտանգության դեմ ուղղված քայլ է, եթե պարզվի, որ իրականություն է այն տեղեկատվությունը, որ Բելառուսում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի Ադրբեջանի պահանջով։
Կոչ եմ անում, պահանջում եմ, կուզեք` խնդրում եմ, համապատասխան կապի միջոցներով ճշտել տեղեկատվության իսկությունը և գործել այն հաշվարկով, որ Բելլայի արտահանձնումը հերթական գերեվարման դեպքն է։ Ինչպես նաև իրազեկել հանրությանը տեղի ունեցողի/ունեցածի մասին։
Ընդ որում նման ժեստով Բելառուսը առաջին հերթին հենց Հայաստանի իշխանություններին է հարվածում, ի ցույց դնելով իր արհամարհանքը»։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.