Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌԱՆԿԱՐ ՉՈՒՆԻ ԵՎ ՍՐԱՆՑ ՍՏԵՂԾԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՓԼՎԵԼՈՒ Է
Այս իշխանությունը հեռանկար չունի և սրանց ստեղծած համակարգը փլվելու է ու որքան շուտ դա տեղի ունենա, այնքան երկիրը առավել քիչ կորուստներ կկրի: Այս մասին գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Տեսնես ի՞նչ էին մտածում կամ զգում իշխող ուժի վերնախավի ներկայացուցիչները Մյունխենի անվտանգության համաժողովում ԱՄՆ փոխնախագահի ելույթի ժամանակ, երբ վերջինս խոսում էր ժողովրդավարությանը ոչ հարիր պրոցեսների մասին։
Վերջինիս խոսքի հիմքում շատ կառավարությունների` ազատ խոսքը սահմանափակելու, մարդկանց բռնաճնշումների ենթարկելու և ԶԼՄ-ներին ճնշելու մասին էր:
Հայաստանում դա արտահայտվում է ընդդիմախոսներին վարկաբեկելու, շինծու քրեական գործերով ճնշելու, շատերի դեպքում` ազատությունից զրկելու գործողություններով:
Վերջին 4-5 տարիների ընթացքում, իշխանական բռնաճնշումների միջով մեծ թվով գործիչներ, պարզապես ակտիվ քաղաքացիներ են անցել, ովքեր իշխանության թիրախ են դարձել գործող ռեժիմին քննադատելու, ճշմարտությունը նրանց դեմքին ասելու, ընտրություններում հաջողություններ գրանցելու և նրանց ազգակործան քաղաքականության դեմ պայքարելու համար:
Շատերի վրա տարիներով քրեական գործեր են կախում` սահմանափակելու ընտրություններում առաջադրվելու, տեղաշարժի և ազատ արտահայտման իրավունքը:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ այդ տոտալ այլանդակության հետևանքներից մեկն էլ այն է, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շուրջ 20 ամիս կալանքի տակ է` այս պահին տնային կալանքի ձևով:
Այս իշխանությունը հեռանկար չունի և սրանց ստեղծած համակարգը փլվելու է ու որքան շուտ դա տեղի ունենա, այնքան երկիրը առավել քիչ կորուստներ կկրի»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 12:26
Делегация Республиканской партии Армении в Москве возложила венок к Могиле Неизвестного Солдата, сообщил в соцсетях бывший вице-спикер Эдуард Шармазанов.
-
2025-04-28 12:24
Минобороны Армении опровергло сообщение азербайджанского военного ведомства об обстреле позиций.
-
2025-04-28 12:23
Всемирный Банк ухудшил прогноз по росту ВВП Армении на 2025 год с прежних 5% до обновленных 4% (с фактических 5,9% в 2024г), ожидая в 2026 году некоторого ускорения темпов до 4,2% (против ранее озвучиваемых 4,6%). Как передает Арминфо, об этом отмечается в апрельском экономическом обзоре ВБ по региону Европы и Центральной Азии "Ускорение роста за счет предпринимательства, внедрения технологий и инноваций".
-
2025-04-28 12:22
Президент США Дональд Трамп практически полностью уверен в том, что его администрация сможет заключить сделку с Ираном по ядерной программе исламской республики. Об этом он заявил во время общения с журналистами пресс-пула Белого дома в аэропорту Морристаун (штат Нью-Джерси).