Դատախազությունը Նյու Յորքի քաղաքապետի մեղադրանքները հանելու միջնորդություն է ներկայացրել
Նյու Յորքի դաշնային դատախազները միջնորդություն են ներկայացրել Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի դեմ կոռուպցիոն մեղադրանքները վերացնելու համար՝ վերջ դնելով մի քանի օր տևած պայքարին, որի ժամանակ արդարադատության նախարարությունը որոշել էր կարճել գործը, հայտնել է CBS News-ը։
Մեղադրանքի հինգ կետերը չեղարկելու միջնորդությունը դատարան է ներկայացվել ուրբաթ, որում նշվել է. «Գլխավոր դատախազի լիազորությունների համաձայն՝ մեղադրանքը հանելը անհրաժեշտ է և տեղին, և կարգադրել է այդ մասին՝ ելնելով այս գործի եզակի փաստերից և հանգամանքներից»:
«Գլխավոր դատախազի տեղակալի պաշոնակատարը եկել է այն եզրակացության, որ գործի կարճումը անհրաժեշտ է Նյու Յորքում 2025թ. ընտրություններին միջամտելու ռիսկի հետ կապված»,- նշվել է հայտարարությունում, որում նաև նշվել է, որ «գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնակատարը եկել է այն եզրահանգման, որ դատաքննության շարունակումը կխանգարի պատասխանողի՝ Նյու Յորք քաղաքը կառավարելու կարողությանը»։
Գործը քննող դատավորը պետք է հաստատի միջնորդությունը՝ նախքան մեղադրանքը պաշտոնապես մերժելը։
Միջնորդությունը ստորագրել են արդարադատության նախարարության հակակոռուպցիոն բաժնի ավագ իրավաբանը, արդարադատության նախարարության քրեական բաժնի պետի պաշտոնակատարը և հատկապես գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնակատարը, որն արդարադատության նախարարությունում երկրորդ դեմքն է:
Հունվարի վերջին The New York Times-ը հայտնել էր, որ արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները քննարկում էին Ադամսի դեմ գործը կարճելու հնարավորությունը նրա փաստաբանների և Մանհեթենի դաշնային դատախազների հետ: ՀՊարբերականը նշել է, որ Ադամսը վերջերս փորձել է շահել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բարեհաճությունը. նա հանդիպել է նրա հետ Ֆլորիդայում, մասնակցել երդմնակալությանը, խոստացել է հրապարակայնորեն չքննադատել նախագահին, ինչպես նաև պարբերաբար շփվել է նրա հետ հեռախոսով։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ադամսը կաշառք է վերցրել թուրք պաշտոնյաներից ի թիվս այլ բաների՝ Հայոց ցեղասպանության փաստը անտեսելու համար։ 2024թ. սեպտեմբերին 5 հոդվածից բաղկացած մեղադրական եզրակացությունը Ադամսին մեղադրում է դավադրության, խարդախության և կաշառակերության մեջ: Նա կասկածվում է օտարերկրյա քաղաքացիներից նախընտրական քարոզարշավի համար անօրինական նվիրատվություններ և կաշառքներ ստանալու մեջ, ներառյալ շքեղ արտասահմանյան ուղևորությունները՝ թուրքական կառավարության պաշտոնյաների համար բարեհաճության դիմաց:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.