Թուրքիայի իշխանությունները պաշտոնանկ են արել Վանի նահանգի քրդամետ քաղաքապետին
Թուրքիայի իշխանությունները շաբաթ պաշտոնանկ են արել նահանգի մեկ այլ ընտրված քրդամետ քաղաքապետի՝ ահաբեկչության մեղադրանքով, և նրա փոխարեն նշանակել են պետական պաշտոնյայի, հայտնել է Reuters-ը՝ հղում կատարելով Թուրքիայի ՆԳՆ-ին։
Տեղի նահանգապետը հանել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատականկուսակցության (DEM) անդամ և արևելյան Վան նահանգի քաղաքապետ Աբդուլա Զեյդանին, քանի որ վերջինս դատապարտվել է «զինված ահաբեկչական կազմակերպությանն օգնելու համար», նշվել է նախարարության հայտարարությունում։
Ինչպես ընդգծել է լրատվամիջոցը, 2024թ. մարտին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո ութ քաղաքապետ, որոնք DEM կուսակցության անդամ են, և երկու քաղաքապետ, որոնք Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) անդամներ են, հեռացվել են պաշտոններից ահաբեկչության մեղադրանքով։ CHP մեկ այլ անդամ քաղաքապետ ձերբակալվել է տենդերները կեղծելու մեղադրանքով:
DEM կուսակցությունը, որն ունի 57 մանդատ 600 տեղանոց խորհրդարանում, հայտնել է, որ Վանի քաղաքապետարանում կառավարության վստահորդի նշանակումը «հարված է ժողովրդի կամքին», և ինքը չի «խոնարհվի այս անօրինականության առաջ»։
Ընդդիմադիր քաղաքական գործիչները բախվել են մի շարք դատականհետաքննությունների, ձերբակալությունների, ինչը, ըստ քննադատների, այլախոհությունը ճնշելու և նրանց ընտրական հեռանկարներին վնասելու կառավարության փորձն է:
Թուրքիայի կառավարությունը հերքում է քաղաքական միջամտության մեղադրանքները և պնդում, որ դատական համակարգն անկախ է։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-12 19:32
Президент США Дональд Трамп надеется, что лидеры России и Украины будут в Стамбуле в ближайший четверг. Американский лидер заявил журналистам, что сам подумывает над тем, чтобы полететь в Стамбул на эти переговоры.
-
2025-05-12 19:31
Сильный ветер 11 мая в центре Еревана привел к значительному повышению концентрации недифференцированной пыли в атмосферном воздухе по сравнению с предыдущими днями, которая достигла 0,589 мг/м³, что в 3,9 раза превысило предельно допустимую концентрацию, сообщили в Министерстве окружающей среды Армении.
-
2025-05-12 19:28
Появились фотографии роскошного самолета, который королевская семья Катара решила преподнести в подарок президенту Соединенных Штатов. Кадры убранства появились на сайте издания Semafor.
-
2025-05-12 19:27
Следственный комитет допросил члена совета «Национального демократического полюса» (НДП) Жирайра Сефиляна в статусе свидетеля в рамках выделенного дела по теракту в армянском парламенте 27 октября 1999 года. Об этом Armenia Today сообщил его адвокат Араик Папикян.