Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ցավակցություն են հայտնել Իշխանյանի մահվան կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն են հայտնել իրավապաշտպան, հասարակական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ավետիք Իշխանյանի մահվան կապակցությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կյանքի 70–րդ տարում այսօր առավոտյան մահացել է իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը։
«Խորը ցավով տեղեկացա Ավետիք Իշխանյանի անժամանակ մահվան մասին։ Ավետիք Իշխանյանը եզակի իրավապաշտպաններից էր, որի գործունեությունը մեծ գնահատանքի է արժանի՝ որպես իրականում անվախ, սկզբունքային, պետության համար մտահոգ հասարակական գործչի»,–գրել է Ռոբերտ Քոչարյանը։
Սերժ Սարգսյանն էլ նշել է, որ խոր ցավ է ապրել` իմանալով իրավապաշտպան, հասարակական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ավետիք Իշխանյանի մահվան մասին:
«Մեր այսօրվա իրականությունը՝ Արցախի կորուստը, Հայաստանում տիրող իրավիճակի հստակ գիտակցումը վերջին տարիներին հյուծեցին այդ իրականության հետ անհաշտ և դրա պատասխանատուների հետ մինչև կյանքի վերջին օրը կռիվ տվող մտավորականին՝ բազմաթիվ գիտական աշխատանքների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ, իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանին: Այդ ցավն ու ցասումը լիովին արտահայտված են նրա հրաժեշտի խոսքում»,–գրել է Սարգսյանը:
Հավելենք, որ առավոտյան հարազատներից մեկը Իշխանյանի խնդրանքով նրա «Հրաժեշտի նամակն» էր հրապարակել սոցցանցի նրա էջում, որտեղ Իշխանյանը գրել էր, որ այլևս չի տեսնում որևէ հույսի շող Հայաստանի և Արցախի ապագայի համար։ Կյանքն իր համար այլևս դարձել է տառապանք, և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես։ Ամեն գիշեր պառկելուց, մեծ հույսեր էր փայփայում, որ այլևս չի արթնանա։
Ավելի ուշ գրառմանը հավելեցին, որ տևական և անբուժելի հիվանդությունից տառապանքները չերկարաձգելու համար Ավետիքը հրաժարվել էր արհեստական սնուցումից։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-19 06:15
Скончался армянский актер и телеведущий Ара Дехтрикян, сообщил ArmLur.am. По данным сайта, Дехтрикян долгое время боролся с онкологическим заболеванием.
-
2025-03-19 06:11
Президенты России и США Владимир Путин и Дональд Трамп провели во вторник телефонные переговоры.
-
2025-03-19 06:09
Министр иностранных дел Ирана Аббас Аракчи и заместитель министра иностранных дел России Александр Грушко на встрече в Тегеране в понедельник призвали к расширению двусторонних отношений и содействию в обеспечении регионального мира и стабильности, сообщает Mehr.
-
2025-03-19 06:04
Министерство обороны Азербайджана вновь распространило дезинформацию, сообщает пресс-служба Минобороны Армении.