Զելենսկին ասել է, որ երբեք չի ընդունի առանց Ուկրաինայի մասնակցության կնքած խաղաղ համաձայնագիրը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին NBC News-ին տված հարցազրույցում ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համագործակցությամբ իր երկրում պատերազմը դադարեցնելու իր տեսլականը՝ հասկացնելով, որ երբեք չի ընդունի առանց Ուկրաինայի մասնակցության ԱՄՆ-ի և Ռուսաստանի կնքած խաղաղության համաձայնագիրը։
«Ես երբեք Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կայացված որևէ որոշում չեմ ընդունի, երբեք,- ուրբաթ օրը Մյունխենում «Հանդիպումներ մամուլի հետ»-ի մոդերատոր Քրիստեն Ուելքերին ասել է Զելենսկին։- Սա պատերազմ է Ուկրաինայում՝ մեր դեմ, և սրանք մեր մարդկային կորուստներն են»։
Խոսելով Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու համար բանակցություններ սկսելու հնարավորության մասին՝ Զելենսկին կոչ է արել եվրոպացի դաշնակիցներին նույնպես նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ զգուշացնելով, թե ինչ կարող է լինել ՆԱՏՕ-ի հետ, եթե Ռուսաստանը չկանգնեցվի կամ եթե Միացյալ Նահանգները դուրս գա դաշինքից։
Վկայակոչելով ռուսաստանյան բանակի Բելառուսում անցկացվող զորավարժությունների մասին Ուկրաինայի հետախուզության տվյալները, որոնք Ուկրաինան ներկայացրել է իր դաշնակիցներին, Զելենսկին նախազգուշացրել է «արդեն այս ամառ Եվրոպայի այլ երկրներ ռուսաստանյան ավելի մեծ ներխուժման» հեռանկարի մասին:
Զելենսկին կրկնել է իր ուղերձը ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ․ Վենսին, որի հետ ուրբաթ ավելի վաղ հանդիպել էր Մյունխենում, հայտարարելով, որ եթե ԱՄՆ-ն դուրս գա ՆԱՏՕ-ից, «դա ՆԱՏՕ-ի կործանում կնշանակի»։
Նա հայտարարել է, որ «առանց ԱՄՆ-ի կողմից ռազմական հատուցման սպառնալիքի, Ռուսաստանը կսկսի գրավել Եվրոպայի որոշ հատվածներ, հատկապես նախկին խորհրդային հանրապետությունների տարածքները»։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները չունեն ռազմական ներուժ՝ առանց ԱՄՆ-ի օգնության իրենց պաշտպանելու համար։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-19 06:19
Конфликт на Украине "должен был завершиться еще давно", говорится в заявлении Белого дома по итогам разговора президентов России и США Владимира Путина и Дональда Трампа.
-
2025-03-19 06:17
Президент США Дональд Трамп заявил, что состоявшийся телефонный разговор с российским лидером Владимиром Путиным был "очень хорошим и продуктивным". Об этом он написал в соцсети Truth Social.
-
2025-03-19 06:15
Скончался армянский актер и телеведущий Ара Дехтрикян, сообщил ArmLur.am. По данным сайта, Дехтрикян долгое время боролся с онкологическим заболеванием.
-
2025-03-19 06:11
Президенты России и США Владимир Путин и Дональд Трамп провели во вторник телефонные переговоры.