Последние новости

ԱՄՆ պատվիրակությունը մեկնում է Սաուդյան Արաբիա՝ Ռուսաստանի հետ բանակցությունների

Ամերիկյան պատվիրակությունը՝ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի գլխավորությամբ, մեկնում է Սաուդյան Արաբիա՝ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ բանակցությունների։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտնել է ինքը՝ Ուիթկոֆը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը զգալի առաջընթաց է ակնկալում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման հարցում։

«Ես այսօր գնում եմ Սաուդյան Արաբիա՝ ազգային անվտանգության խորհրդականի հետ: Մենք հանդիպումներ կունենանք նախագահի հանձնարարությամբ, և հուսով եմ, որ լավ առաջընթաց կունենանք Ռուսաստանի և Ուկրաինայի համատեքստում», - ասել է նա:

Նա նաև մեկնաբանել է առաջիկա բանակցություններին ուկրաինական պատվիրակության բացակայությունը՝ նշելով, որ դա չի նշանակում, որ Կիևը դուրս է մնացել գործընթացից։

«Կարծում եմ՝ Ուկրաինան բանակցությունների մի մասն է»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ։

Միաժամանակ տեղեկություններ հայտնվեցին, որ Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն արդեն ժամանել է Սաուդյան Արաբիա՝ նախապատրաստելու նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը։ Նրա խոսքով` առաջիկա օրերին նախատեսում են տասնյակ հանդիպումներ, որոնց հիմնական նպատակը կլինի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական կարևոր պայմանագրերի ստորագրումը։

«Մենք պատրաստվում ենք առանցքային տնտեսական համաձայնագրեր ստորագրել: Սաուդյան Արաբիան ակտիվորեն աջակցում է Ուկրաինային՝ հատկացնելով 500 միլիոն դոլար երկրի վերականգնման համար: Բացի այդ, թագավորությունը համագործակցում է ուկրաինական ընկերությունների հետ ինչպես հումանիտար, այնպես էլ տնտեսական ոլորտներում»,- գրել է Սվիրիդենկոն «Ֆեյսբուքի» իր էջում (Մետային պատկանում է արգելված է Ռուսաստանի Դաշնությունում):

Ուկրաինական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Զելենսկին Սաուդյան Արաբիա այցի ընթացքում չի նախատեսում հանդիպել Ռուսաստանի կամ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ։

Մոսկվան և Վաշինգտոնը պատրաստվում են երկկողմ հանդիպման.Հիշեցնենք` Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը փետրվարի 12-ին գրեթե մեկուկես ժամ զրուցել են հեռախոսով` ի թիվս այլ հարցերի, քննարկելով Սաուդյան Արաբիայում անձնական հանդիպման հնարավորությունը։

Թագավորության արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Սաուդյան Արաբիան պատրաստ է ընդունել Պուտինին և Թրամփին և բանակցությունների համար հարթակ տրամադրել։ Սաուդյան Արաբիան աջակցում է հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին։

Sputnik Արմենիա

 

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ