Սպառնալիքներ, բռնության կոչեր՝ Աբխազիայի հայերի նկատմամբ
Աբխազիայի հայ համայնքը հայտնել է երկրում հայազգի քաղաքացիների նկատմամբ բռնության կոչերի մասին:
«Համացանցում տարածվում են ձայնագրություններ, որոնցում քաղաքացիներ Բգանբա Է.Զ.–ն և Վանաբա Յու.-ն կոչ են անում հետապնդել Աբխազիայի Հանրապետության հայազգի քաղաքացիներին՝ իրենց քաղաքական ընտրության համար։ Այս նյութերը բռնության ուղղակի կոչեր են և խարխլում են Աբխազիայի Հանրապետությունում ազգամիջյան միասնությունը»,– նշվում է հայտարարության մեջ։
Ըստ հայտարարության՝ նախընտրական քարոզարշավի սկզբից ճնշումներ են գործադրվել մի շարք գյուղերի ղեկավարների վրա, որտեղ բնակվում են ազգությամբ հայ քաղաքացիներ, հնչել են սպառնալիքներ՝ աջակցելու կոնկրետ ուժերի։
Աբխազիայի Հանրապետության հայ համայնքը նշում է, որ ձեռնպահ է մնացել հրապարակային հայտարարություններից՝ հավատարիմ մնալով ընտրական գործընթացներին չմիջամտելու սկզբունքներին։ Այնուամենայնիվ, իրավիճակը, երբ կան բռնության բացահայտ կոչեր և սահմանադրական իրավունքների սահմանափակման կոչեր, պահանջում է անհապաղ և կոշտ արձագանք։
«Աբխազիայի Հանրապետության հայ համայնքը գործում է ի շահ ողջ երկրի: Կոչ ենք անում իրականացնել սահմանադրական սկզբունքները յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների պաշտպանության համար՝ անկախ նրա ազգությունից։
Մենք այս իրավիճակով մտահոգված Աբխազիայի բոլոր քաղաքացիների անունից ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ.
1. Անմիջապես հաստատել տարածված աուդիո ձայնագրությունների իսկությունը:
2. Իսկության հաստատման դեպքում՝ խիստ իրավական գնահատական տալ Բգանբա Է.Զ.-ի և Վանաբա Յու.-ի հայտարարություններին համապատասխան քրեական գործեր հարուցելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։
3.Երաշխավորել ազգությամբ հայ քաղաքացիների և բոլոր նրանց անվտանգությունը, ովքեր ընտրական գործընթացի ժամանակ ենթարկվում են ճնշումների կամ սպառնալիքների։
4. Համակողմանի միջոցներ ձեռնարկել ճնշելու ցանկացած ագիտացիա, որը հրահրում է տարաձայնություններ և թշնամություն ազգության հիմքով»:
Հայ համայնքը պահանջում է, որ այս կոչի պատասխանը գրավոր ուղարկվի Աբխազիայի Հանրապետության հայ համայնքին, ինչպես նաև հնարավորինս շուտ հրապարակվի պետական պաշտոնական լրատվամիջոցներում։
AuroraNews.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-18 19:40
В возрасте 92 лет скончался Бедрос Киркоров — народный артист России, отец "короля" российской эстрады" Филиппа Киркорова. О смерти сообщил в соцсетях его сын Филипп Киркоров.
-
2025-03-18 19:38
Голосованием Совета старейшин Алаверди члены фракции «Страна для жизни» лишены мандатов. Об этом говорится в заявлении, распространенном партией «Страна для жизни».
-
2025-03-18 19:37
На трехдневный медиатур для представителей 10 турецких СМИ, организованный с целью урегулирования армяно-турецких отношений, потрачено 7 550 280 драмов. Об этом ответили на письменный запрос Factor.am представители ГНКО «Центр общественных связей и информации».
-
2025-03-18 19:36
"Суд" в Баку удовлетворил ходатайство защиты экс-госминистра Нагорного Карабаха Рубена Варданяна. Об этом пишут азербайджанские СМИ.